Քյարամյանը պատերազմից պատմում էր իր մանկամիտ ընկալումների շրջանակներում

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արգիշտի Քյարամյանը պատերազմի ընթացքում ՀՀ ամենակարևոր ծառայություններից մեկի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հեռացված անձ է, որի հեռացման պատճառների մասին մամուլում և հանրության լայն շրջանակներում մեծ թափով քննարկվում էր դավաճանության վարկածը։
Պատկերացնո՞ւմ եք, այդ պայմաններում, երբ մեր զորախումբը մարտական առաջադրանք է իրականացնում, հայտնվում է արդեն նկարագրածս կերպարն ու փորձում միանալ մեզ։ Բնական էր, որ զորախմբի տղաների վերաբերմունքը համարժեք պիտի լիներ։
Հիմա այդ անձը պատերազմի մասին իր մանկական տպավորությունների և հատվածական ընկալումների մասին պատմում է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե ինչի մասին է պատմում, առանց ընկալելու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություններ է կատարվել, ում հրամանատարությամբ և ինչ նշանակությամբ։ Օրինակ՝ պատմում է, թե վերադառնալով դիրք՝ չի տեսել Արթուր Վանեցյանին, առանց հասկանալու, որ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից դրված առաջադրանքները, և բնական է, որ Քյարամյանը չէր կարող տեղյակ լինել մարտական գործողություններից։ Աննորմալ կլիներ, եթե այդ տղան տեղյակ լիներ այդպիսի առաջադրանքներից։ Այսպիսի պատմությունները շատ-շատ են, որոնց մասին գուցե հետագայում խոսեն մեր զորախմբի դասակների հրամանատարներն ու մարտիկները։
Ի վերջո, պատերազմական գործողությունների ընթացքում Քյարամյանն ի՞նչ կարգավիճակ է ունեցել, ի՞նչ առաքելությամբ է Շուշի հասել ու Շուշիից գնացել։ Ժամանակն է, որ Քյարամյանը գիտակցի, թե ինքն ում է ներկայացնում և հիմա ինչ առաջադրանք է կատարում։ Շուշին հանձնած դավաճան ղեկավարի հանձնարարությունները կատարելիս իր շահերից է բխում չմոռանալ, որ շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում։

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan