Համեղն ու օգտակարը մեկ տեղում. «Տուն լահմաջո»

2008թ-ն էր, երբ Տերյան 23 հասցեում բնակվող Ջանիբեկյանների ընտանիքը, երկար մտորումներից հետո իրենց բնակարանի տեղում պանդոկ հիմնեց: «Տուն լահմաջո» անունն ընտրեցին ու այդ օրվանից «Տանը» բոլոր հյուրերին սրտաբաց ընդունեցին: Թե «ինչու հենց պանդոկ բացելու գաղափարը հաղթեց» հարցին միանգամից գալիս է լրացնելու պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանի պատասխանը` ամուսինը՝ Էդուարդ Ջանիբեկյանը շատ հյուրասեր է և համեղ պատրաստել գիտի: Տիկին Արմինեն հիշում է, երբ իրենց տուն հյուր էին գալիս, միշտ կատակում էին, ասում էին` «էս օբյեկտում լավ հաց են տալիս»: Սկզբից «Տուն լահմաջոյում» առաջարկվող մենյուն այդքան էլ մեծ չէր`լահամջո, պիցցա ու աջարական խաչապուրի: Փոխարենը գնալով մեծանում էր այցելուների քանակը: Օրվա պահանջ էր դառնում մատուցվող տեսականու ընդլայնումը: Այստեղ տիկին Արմինեն կրկին ամուսնուն՝ պարոն Ջանիբեկյանին հիշեց. «Այսօր ամեն ինչ առաջարկում ենք, թե հայկական խոհանոց ու թե վրացական, Էդուարդի կարգախոսն է`չէ բառը չպետք է լինի, փորձում ենք,որ չլինի: Հենց այդպես` այցելուների, տան անդամների ու ընկերների պահանջները բավարարելու արդյունքում էլ «Տուն լահմաջոն» այսօր շատ մեծ ու չկրկնվող ճաշացանկ ունի: Օրինակ, ճաշացանկում կարելի է հանդիպել «Մարավիլա» անունով ուտեստի: Սա սիրելի հարսիկի ցանկությամբ ճաշացանկում տեղ գտավ, երբ նա ցանկացավ առանց միս մատուցել: Խոհարարները զարմացրին յուրահատուկ նորարարությամբ, որը հետագայում սիրվեց ու մտավ ճաշացանկ: Ճաշացանկում նաև «Շտապ օգնություն» կգտնեք: Այստեղ էլ ամեն ինչ պարզ է` նախատեսված է բոլոր շտապող մարդկանց համար: Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, բայց համը բերանում մնում է շատ ավելի երկար ժամանակ: Առհասարակ, «Տուն լահմաջոյում» կարելի է գտնել աղցանների, ապուրների, տաք ուտեստների, պիցցաների և խմիչքների լայն տեսականի: Գործում է նաև առաքման ծառայություն: Այցելուների պակաս այստեղ չունեն, բոլոր գուրմանները հասցեն լավ գիտեն, սիրված այս վայրում համեղ սնունդին լրացնելու են գալիս բարձրակարգ սպասարկումն ու սրահների գեղեցիկ ու հնաոճ ձևավորումը: Հարցին, թե ինչու՞ են հյուրերը այդքան շատ սիրում իրենց «Տունը», տիկին Արմինեն պատասխանում է. «Իմ կարծիքով դրական աուրան է պատճառը, որ տիրում է այստեղ, երկրորդը` մեզ մոտ իրականում ամեն ինչ համով է, հոգի կա դրված: Բացի այդ ամեն ինչը պատրաստում ենք միայն թարմ բաղադրիչներից, որոնք անձամբ գնում է ամուսինս», - ասում է նա: Ես և ինձ նման շատերն էլ կարող էին ասվածը կասկածի տակ դնել, եթե ականատես չլինեինք տեսարանին. Տիկին Արմինեի թոռնիկը`1 տարեկան 7 ամսական, այնքան մեծ հաճույքով էր վայելում լահմաջոն, որ կարող էր գրգռել անգամ բուսակերների ախորժակը։ Պանդոկը այցելուների հետաքրքրությունը շարժում է դեռ մուտքի դիզայնով: Հին կճուճներ, սայլի մեծ անիվ, փայտե սեղաններ ու աթոռներ: Երբ հետաքրքրությունը բավարարելու պահանջով այցելուն բացում է պանդոկի դուռը, աջ կողմից միանգամից ուշադրություն է գրավում փուռը, որտեղ պատրաստվող համեղ ու անուշահոտ խորտիկները եփվում են հենց այցելուի աչքի առաջ: Դե իսկ ներսում արդեն հայտնվում ես պատմական արժեք ներկայացնող փոքրիկ մի քաղաք հիշեցնող սրահում: Շուրջ բոլորը թանկարժեք հիշողություններ արթնացող հնությունն է` խորհրդային հեռուստացույց, ռադիո, ֆոտո, հեռախոս, պատիֆոն ու անգամ երկրորդ կյանք ստացած քարեր ու տախտակներ: «Ամուսինս հնություն շատ է սիրում, ամեն ինչ հավաքել էր վաղուց ու տեղափոխեց այստեղ: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց էնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի:», - պատմում է տիկին Արմինեն: Այդ հիացմունքը պատում է նաև յուրաքանչյուր այցելուի, հատկապես երբ իմանում են, որ շինության պատերի մեջ երևացող քարերն էլ հին շենքի քարերն են տեղ գտել: Հնի ու նորի նման յուրօրինակ համադրությունն այստեղ միայն տրամադրություն է ստեղծում: Ներսում մթնոլորտն այնքան ջերմ է, որ քեզ «Տանն» ես զգում: Պատի վրա էլ սև ու սպիտակով հին Երևանի նկարն է` Մաշտոցի պողոտան, ու թվում է թե նկարի տրամվայը դեպի քեզ է շարժվում: Պատահական չէ, որ «Տուն լահմաջոն» նաև շատ զբոսաշրջիկների համար է սիրելի վայր դարձել: Շատերը օդանավակայանից, ճամպրուկներով միանգամից այստեղ են շտապում: Հավատարիմ դարձած հյուրերի թիվն էլ այստեղ մեծ է: Գուրմանները գալիս են ամեն անգամ`երբ համեղ սնվելու ցանկություն են ունենում: «Շատ հյուրերի հետ արդեն այնքան ենք ընկերացել, որ այսօր ընտանիքներով ընկերություն ենք անում: Նույնիսկ հյուրեր ունենք, որ այնքան շատ են եկել,որ իրենց մշտականներ ենք ասում: Պանդոկի 10-ամյակի առթիվ էլ իրենց պատվոգիր տվեցինք, որի վրա հենց այդպես էլ գրված էր` տրվում է մշտականներին», - պատմում է պանդոկի տնօրենը: «Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը:Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»: 

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների
website by Sargssyan