Ուշադրություն. Գազի Բալոններով Մեքենաների Վարորդներին Նոր «Փորձություն» Է Սպասում

Գազի բալոն տեղադրելու իրավունք են ստանալու միայն այն ընկերությունները, որոնք կառավարությունից լիցենզավորում են ստացել։ Նրանք վարորդների անվտանգության «սերտիֆիկատներ» են տրամադրելու։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

«Կարեն Կարապետյանն իրավացի էր. ես էլ եմ մեքենաս գազով լիցքավորում». պատգամավոր — Երեկ` հունվարի 19–ին, օրենսդրության փոփոխությունները ներկայացրել էր տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Իշխանությունն առաջարկում է պարտադիր դարձնել գազի բալոնների տեղադրումով (սեղմված գազ, բնական գազ, հեղուկ գազ) զբաղվող տնտեսվարողների լիցենզավորումը։

Կառավարությունը կմշակի անհրաժեշտ տեխնիկական և այլ պահանջներ այն ընկերությունների համար, որոնք համապատասխան վկայական տալու լիցենզիա են ստանալու։ Լիցենզավորված բալոնի տվյալները մուտքագրվելու են միասնական բազա։ Գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել վկայական չունեցող (կամ ժամկետանց վկայականով) բալոնները։ Իսկ եթե բալոնները չհամապատասխանեն սահմանված պահանջներին, դրանց կիրառումը կարգելվի։ Խախտողներին վարչական տուգանք է սպասում։

«Ակնկալվում է, որ գազի բալոնների համակարգի օգտագործման համար վերափոխված մեքենաների շահագործումը կհեշտանա», — ասել է Սիմոնյանը։ Ավելի վաղ, խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին, Սիմոնյանը նշել էր, որ բալոնների տեղադրման պիկը եղել է 2000-ականներին։ Այդ բալոնները մեծ մասամբ 15-20 տարի երաշխիք ունեն։ Հետևաբար, հիմա ժամկետներն աստիճանաբար լրանում են։

Համազեկուցող, պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին նշել էր, որ փոփոխությունները որոշ անհարմարություններ կպատճառեն վարորդներին, որոնք ստիպված կլինեն ստուգել իրենց գազի բալոնների անվտանգությունը։ Սակայն դա արվում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների ապահովության համար։ Օրինագիծը նաև արգելում է գազի բալոններ տեղադրել ավտոբուսների սրահներում, իսկ տանիքում տեղադրման դեպքում դրանք պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից, ձյունից ու անձրևից։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan