Արցախյան պատերազմում քանի զոհ, վիրավոր ու անհետ կորած ունենք յուրաքանչյուր մարզում. Հարցումն ուղարկվել է բոլոր մարզերին

Հունվարի 21-ին Ազգային ժողովում Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ (հայտարարությունն արված պահին) մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը: Խոսելով զոհերի թվի մասին՝ Ավինյանը հստակ թիվ չասաց, սակայն նշեց, որ այն չի անցնելու 4000-ը:

Մինչ այդ ոչ մեկ անգամ է հայտնվել (ոչ պաշտոնական), որ մեր զոհերի թիվն անցնում է 5 հազարը: Պատերազմի ավարտից արդեն անցել է ավելի քան 2 ամիս, սակայն Պաշտպանության նախարարությունը, մյուս պատկան մարմինները դեռ չեն հայտնել, թե քանի զոհ, վիրավոր, անհետ կորած, գերի ունի հայկական կողմը:

Analitik.am-ը հարցում է ուղարկել ՀՀ բոլոր մարզեր՝ փորձելու համար գոնե այդկերպ պարզել, թե որ մարզում քանի զոհ կա, վիրավոր, անհետ կորած կա, ինչը թույլ կտար իրականին մոտ թվեր ստանալ:

Հարցումն ուղարկվել է հունվարի 6-ին, մենք պատասխան չենք ստացել միայն Արմավիրի ու Կոտայքի մարզերից: Այս երկու մարզերից անգամ չի ասվել, որ ժամանակ է պետք պատասխանելու համար: Ստորև ներկայացնում ենք մյուս մարզերից ստացած պատասխանները:

Սյունիքի մարզ

ՀՀ Սյունիքի մարզպետարանում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհերի, անհետ կորածների և վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան: Մարզպետարանում, համայնքների ստացված տեղեկատվության հիման վրա, վարվում է միայն Սյունիք մարզում հաշվառված և հուղարկավորված զինծառայողների վերաբերյալ տվյալների շտեմարանը: Մարզում 2021 թվականի հունվարի 8-ի դրությամբ հուղարկավորվել է 175 զինծառայող:

Ձեր կողմից հայցվող տեղեկությունների համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ:

Արագածոտնի մարզ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանն իրավասու չէ Արցախյան պատերազմի արդյունքում զոհված, վիրավոր ու անհետ կորած զինվորների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու:

Արարատի մարզ

Հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած անձանց վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն:

Գեղարքունիքի մարզ

Ձեր հարցումը քննարկվել է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում, պատասխանը հետևյալն է. «Լիարժեք ու ամբողջական տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ ու Առողջապահության նախարարություն»:

Լոռու մարզ

Հայտնում ենք, որ նման տեղեկատվության մարզպետարանը չի տիրապետում: ՀՀ ՊՆ կողմից ստեղծվել է ԼՂ հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների, ինչպես նաև այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման ու մշակման հատուկ հանձնաժողով (կոնտակտային տվյալներ ք. Երևան, Ուլնեցու 56/5, Թեժ գծի հեռախոսահամար՝ 81-35): Հանձնաժողովը միակ լիազոր մարմինն է, ով տիրապետում է նման տվյալների:

Շիրակի մարզ

Հայտնում ենք, որ խնդրո առարկա հարցերի վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզպետարանում արձանագրված տեղեկությունների տրամադրումը կարող է անուղղակիորեն խախտել ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի N 9-Ն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկի 42-րդ կետի պահանջները: Առաջարկում ենք համապատասխան տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն:

Վայոց ձորի մարզ

Հայտնում ենք, որ Արցախյան պատերազմի արդյունքում, ինչպես նաև դրանից հետո Վայոց ձորի մարզի բնակիչների շրջանում գրանցված զոհերի, վիրավորների և անհետ կորածների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության համար, կարծում ենք, նպատակահարմար է դիմել ՀՀ ՊՆ կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ ավելի ամբողջական և հանգամանալից տեղեկատվություն ստանալու նպատակով:

Տավուշի մարզ

Առաջարկում ենք համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել համապատասխան պետական լիազոր մարմնին:

Երևանի քաղաքապետարանից ևս հայտնել են, որ պետք է դիմել ՊՆ-ին:

 

Ավելին՝ այստեղ

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan