Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար

Խոյ: Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն բոլոր նրանց առջև, ովքեր համարձակ են իրենց ծրագրերում և չեն վախենում կյանքի կոչել դրանք: Հրաշալի օր է գործարար, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում աշխատող Խոյերի համար:

Սպասվում են  հաճելի հանդիպումներ, հնարավոր են նոր ծանոթություններ: Բարեհաջող օր է հարազատ մարդկանց հետ շփվելու, և բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար:Կենսական ներուժը բարձր է: Օրը նվիրեք հանգստին:Զբաղվեք սպորտով:

Ցուլ: Ձեռնամուխ եղեք նոր գործերի, սկսեք  աշխատել բոլոր այն նախագծերի շուրջ, որոնք նախկինում  բարդ են թվացել և շփոթեցրել են ձեզ: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ցանկացած գործում: Ձեր կողքին կկանգնեն բոլոր նրանք, ում աջակցության կարիքն ունեք: Կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը, ընդհանուր առմամբ, բարեհաջող է: Միայն թե, փորձեք հեռու մնալ աշխատանքային սիրավեպերից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սննդից և ալկոհոլային խմիչքներից:

Երկվորյակ: Լարված օր է սպասվում: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, եթե ծայրահեղ զգուշավոր լինեք: Առանձնակի ուշադրություն կպահանջեն ֆինանսական խնդիրները: Լրջորեն կշռադատեք ցանկացած գործողություն: Նոր գործընկերների հետ հարաբերություններում մի շտապեք: Այսօր մագնիսի պես ձեր կողմն եք ձգում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել ուրիշների հաշվին:

Անսպասելի ուղևուրություները ցանկալի չեն: Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք ճանապարհ ընկնել, ապա պատրաստ եղեք չնախատեսված ծախսերի: Մանրուքների շուրջ հնարավոր են տարաձայնություններ, որոնք, սակայն, լուրջ կոնֆլիկտի չեն վերաճի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները: Այսօր կկարողանաք դուրս գալ, անգամ, ամենախճճված իրավիճակներից: Փորձեք ապագայի համար գործողությունների ծրագիր մշակել: Համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգտակար լինել:

Օրվա երկրորդ կեսից բացասական միտումների ազդեցությունը, ժամ առ ժամ, կմեծանա: Իրավիճակը կլարվի: Հնարավոր է տրամադրության անկում: Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Զբաղվեք յոգայով, ցրեք մռայլ մտքերը՝ հետաքրքիր ու զվաճալի գործերով:

Առյուծ: Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ  եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության , սպորտով  նաև մարտարվեստով զբաղվելու համար:

Օրվա վերջում անախորժություններ կծագեն  այն անձնավորության մեղքով, ում ի սկզբանե չեք համակրել: Հնարավոր են ֆինսական չնչին կորուստներ: Հավանական է ավտոմեքենայի անսարքություն:

Կույս: Դժվար կլինի, հատկապես, օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներն  անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին  հնարավորություններ կընձեռնվեն՝ կապված նոր առաջարկների ու մտահաղացումների հետ: Ամեն դեպքում, որևէ լուրջ քայլ ձեռնարկելու համար դեռ վաղ է:

Կշեռք: Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, դա գործելն է:  Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք, անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել քան ակնկալում էիք:

Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողության հետ խնդիրներ չեք ունենա: Անգամ ամենածանր աշխատանքը հոգնեցուցիչ չի թվա: Նպատակահարմար օր է մաքրության, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գնումներ կատարելու համար:

Կարիճ: Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:

Ցանկելի է հրաժարվել կոմերցիոն գործունեությունից, ամեն տեսակ գործարքներից նաև գնումներից: Նրանք , ովքեր առևտրով են զբաղվում, հնարավոր է մասնագիտական խնդիրներ ունենան:

Աղեղնավոր: Օրը նպատակահարմար չէ, ցանկացած բնույթի, կարևոր հարցեր քննարկելու համար: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ, հեռու կվանեք անգամ մտերիմներին: Ձեր մեկնաբանություններն աննրբանկատ են , իսկ կատակները՝ վիրավորական: Կարևոր հնադիպումների, գործնական բանակցությունների ժամանակ առավել զգուշավոր եղեք, փորձեք չխախտել էթիկայի կանոնները:

Կարող եք մասնագիտական, կամ կոմերցիոն գործունեությանը վերաբերող, երկարաժամկետ ծրագրեր կազմել:Ոմանց մոտ կծնվեն գաղափարներ, որոնք հետագայում եկամտաբեր կլինեն:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք: Ճիշտ ժամանակն է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս՝ լուրջ տարաձայնություններ չեն ծագի:

Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, դա կապահովի ձեր լավ ինքնազգացողությունն այսօր և հաջորդող օրերին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի, իսկ նոր սպորտաձևերով զբաղվելու համար օրը նպատակահարմար չէ:

Ջրհոս: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշախատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները, ձեզ համար, անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադրեք:

Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու, ինքնազարգացմամբ զբաղվելու համար:Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, ինչի շնորհիվ կհաղթահարեք սեփական վախերը , զգացմունքային խնդիրները:

Ձկներ: Օրը հանգիստ կանցնի, և դա ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը, կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժամանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունները հրաշալի կանցնեն: Այն Ձկները, ովքեր կգերադասեն ժամանակն անցկացնել միայնության մեջ, դժգոհելու առիթ ևս չեն ունենա:

 

 

Ավելին՝ այստեղ

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan