Տարօրինակ տեղեկություն ռուս խաղաղապահներից. ինչ է սպասվում

«Իրավունք» թերթը գրել է, որ «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դե­մոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան գրառ­ման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ:

Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը»: Տարօրինակ կարող է թվալ, թե ինչու են այս կապակցությամբ ռուս զինվորականներն ուժեղացրել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությունը:

Ռուսաստանի հեղինակած եռակողմ թղթով Արցախը զրկվել է անվտանգության ու պաշտպանության հնարավորություններից եւ դարձել ռուսերեն ասած «պռոխոդնոյ դվոռ» թուրքերի համար, նկատի առնելով նաեւ Արցախի միջով անցնող թուրքական «աղեղը», եւ եթե Ստեփանակերտը վերահսկողության տակ վերցնելու սպառնալիքը ենթադրում է ռազմական գործողություններ, ապա դրանք հաստատ տեղի են ունենալու ոչ Հայաստանից: Հայաստանում սովորաբար «ոգեւորություն» է առաջանում Բաքվից երբեմն-երբեմն հնչող նման հայտարարություններից, այն հույսով, թե դրանք ռուսներին «թասիբի» կգցեն:

Այնինչ, դրանք «լրացնում» են Արցախը Հայաստանից պոկելու եւ կարգավիճակը ոչնչացնելու ռուսական քաղաքականությունը. մի կողմից, դրանք կոչված են մեղմելու ՌԴ հակահայ քաղաքականության հանդեպ վերաբերմունքը, մյուս կողմից՝ ավելի ուժեղացնել խաղաղապահների հանդեպ հայերի հույսերը, ինքնուրույն քայլերից հետ պահելու համար:

Ռուս-թուրքական համաձայնությունները եւ «տարաձայնությունները» միասնական համալիր են, այդ թվում քարոզչական պլանում: Ռուսական զորքը Արցախում իրականացնում է Կրեմլի քաղաքականությունը, ոչ ավելի, իսկ այդ քաղաքականությունը վաղուց պարզ է բոլորին: Բաքվից հայտարարության պատրվակով Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի ուժեղացված հսկողությունը դրա ապացույցն է: 

 

ավելին

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan