Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվից երեկ գերությունից վերադարձած 3 հայ զինծառայողներից մեկը գյումրեցի Սամվելն է, տան միակ զավակը, Շուխյան ընտանիքի հույսը: 2020 թվականի նոյեմբերի 27-ին Սամվելը ՄՈԲ-ի կազմում մեկնել էր Արցախ և դեկտեմբերի 14-ին գերեվարվել շիրակցիների խմբի հետ: Տղայի գերեվարված լինելու փաստը հարազատները մոտ կես տարի դժվարությամբ, բայց մորից կարողացել են թաքցնել:

Միայն երեկ, երբ Բաքվից վերադարձող ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Սամվելի հորեղբոր ընտանիքն էլ համոզվել է, որ տղան Երևանում է, սիրտ արել, Սամվելի մայրիկին կատարվածը հայտնել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին պատմել է Սամվելի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանը:

«Վատացավ ահավոր, շունչը դուրս չէր գալիս, չէր հասկանում, չէր պատկերացնում: Շտապօգնություն կանչեցինք: Հետո, երբ գերեվարված մյուս տղաների ծնողները ինձ զանգում, աչքալույս էին տալիս, ես էլ ասում էի տարոսը ձեր տղաներին, անուններն էի տալիս իրենց տղաների, Արմինեն քիչ-քիչ սկսեց պատկերացնել էն իրավիճակը, որում մենք էս անցնող ամսիներին ապրել ենք: Անընդհատ ասել ենք Արցախում է, դիրքեր է փորում, էստեղ է, էնտեղ է, գալ չի կարող:

Մայրն էլ ասում էր իմ տղեն ուժեղ, սպորտսմեն տղա է, հայրենիքի համար է, թող մնա, ինչ պետք է, անի»,-պատմեց Գոհարը: Տանեցիներին Սամվելը շատ բան չի պատմել, տրամադրությունը տեղն է, առողջական խնդիրներ չունի, Բաքվում իր պահման վայրից դժգոհություններ չկան: Գալն էլ անակնկալ է եղել Սամվելի համար:

«Գալուց 10 րոպե առաջ եկել ասել են վեր կաց, սափրվի: Սամվելը սափրվել է ու մինչև ինքնաթիռ նստելը չի իմացել, որ իրեն ազատում են գերությունից: Առավել մարամասն՝ սկզբնաղբյուրում:

 

 
 
Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների
website by Sargssyan