Տիգրան Արզաքանցյանի ջանքերով կհիմնանորոգվի 9-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի արևմտյան մասում է գտնվում 9-10-րդ դարերի Սուրբ Աստվածածին, բնակիչներից ոմանց պնդմամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն հայտնի է որպես նշանավոր ուխտավայր: Տեղի բնակիչների խոսքով՝ կառուցումից ի վեր, այն միայն մեկ անգամ է վերանորոգվել: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ եկեղեցին այժմ անմխիթար վիճակում է: Քարերը պոկվում են, ընկնում, կա վտանգ, որ որոշ ժամանակ անց այն կարող է առհասարակ փլուզվել: Այս ամենը հաշվի առնելով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը որոշել է աջակցել եկեղեցու հիմնանորոգմանը: Երբ ներկայացված նախագիծն ամբողջությամբ վավերացվի Մայր Աթոռի կողմից, կսկսվեն եկեղեցու վերակառուցման և ռեստավրացիայի աշխատանքները: Առաջնային է եկեղեցու նախնական տեսքի պահպանումը: Այսօր եկեղեցում այս մասին փաստեցին հայտնի գործարար, բարերար Տիգրան Արզաքանցյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Պարթև Վարդապետ Բարսեղյանը, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, ճարտարապետները:

Տիգրան Արզաքանցյանը նախ ճարտարապետից հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար, հետո արդեն իրենց հիմնադրամի անունից խոստացավ օժանդակել եկեղեցու վերակառուցմանը:

Нет описания.

«Ամեն կերպ օժանդակելու ենք, որ 9-րդ դարի այս եկեղեցին սուղ ժամկետներում վերականգնվի: Մենք պարտավոր ենք պահպանել մեր եկեղեցիները, շունչ տալ դրանց, պահպանենք մեր հավատքը, համախմբված լինենք»,-ասաց Արզաքանցյանը:

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանն իր հերթին հավելեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այս եկեղեցին և դրա վերականգնումն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Վերջին փլուզումից հետո քարերը հավաքել, համարակալել և պահպանել ենք, որ կարողանանք հետագայում օգտագործենք: Մեր վարպետներին խնդրել ենք նաև փայտյա գեղեցիկ դռներ պատրաստել, եկեղեցին կունենա երկու դուռ, նշեմ, որ մեր տարածաշրջանում նման եկեղեցի չկա»,-հավելեց տիկին Գրիգորյանը: 

Տեր Պարթևը նշեց, որ ողջունում է պարոն Արզաքանցյանի այս կարևոր նախաձեռնությունը:

«Հայցում ենք տիրոջ օրհնությունը Ձեր ընտանիքին, ձեր այս սրբազան նախաձեռնությանը, հուսալով, որ կարճ ժամանակ անց Ծաղկաշենի այս չքնաղ գոհարը վայելուչ կերպով կներկայանա մեր հավատացյալների առաջ»,-նշեց նա:

Нет описания.

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների
website by Sargssyan