Հայ ամուսինները փախել են Կալիֆորնիայից՝ չսպասելով դատավճռին

Լոս Անջելեսի Թարզանա արվարձանում բնակվող հայ ամուսինները փախել են դաշնային իրավապահներից՝ չսպասելով խարդախության մեղադրանքներով դատավճռին։ DailyNews.com-ի փոխանցմամբ, միլիոնավոր դոլարների յուրացման մեջ մեղադրվող ամուսինները կտրել են էլեկտրական ապարանջանները։ 43-ամյա Ռիչարդ Այվազյանն և 37-ամյա Մարիետա Տեր-Աբելյանը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ընտանիքի մյուս անդամների հետ մեղադրվում էին 18 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք Սան Ֆերնանդո հովտում կեղծ բիզնեսներ էին բացել, կորոնավիրուսի հետևանքների մեղմման ծրագրին հայտեր ներկայացրել և գումարներ յուրացրել։ Ներկայումս Այվազյանն ու Տեր-Աբելյանը միջազգային հետախուզման մեջ են։ Նշենք, որ նույն գործով մեղադրվում են նաև 40-ամյա Արթուր Այվազյանն ու 39-ամյա Թամարա Դադյանը։ Լոս Անջելեսի մեծ ժյուրին յուրաքանչյուրին 12 դրվագով մեղադրանք էր առաջադրել։ Ռիչարդ Այվազյանին նաև մեղադրել էին տվյալների գողության մեջ։ Ըստ քննության, նրանք կեղծ, գողացված կամ սինթետիկ տվյալներ են օգտագործել՝ փոքր բիզնեսի աջակցության ծրագրից գումար ստանալու համար։ Երբ ֆինանսական հաստատությունները հաստատել են հայտերը, նրան գումարներն օգտագործել են անձնական վայելքների վրա։ Զույգերը 3,25 միլիոն դոլարանոց տուն էր գնել Թարզանայում, և 1 միլիոն դոլարանոց տուն՝ Գլենդելում։ Ռիչարդ Այվազյանին ու Մարիետա Տեր-Աբելյանին նախքան փախուստը մինչև 30 տարվա բանտարկություն էր սպառնում։

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan