Շարունակելու ենք պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա. ՀՅԴ բյուրո

ՀՅԴ Բյուրոն Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ․

մեր նորօրյա անկախ պետականության 30-ամյա տարեդարձը ստիպված ենք դիմավորել ծանր պայմաններում։ Վերջին պատերազմի վերքերը խորն են, կորուստները ցավալիորեն շատ։ Վտանգված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր ինքնիշխան գոյության իրավունքը։ Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը վերականգնելու հարց ունենք։

Ցավոք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները չնպաստեցին այդ խնդրի լուծմանը։ Ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև միտում ունի ավելի խորանալու։

Մանիպուլյացիաներով, վարչա-իշխանական լծակների գործադրմամբ ձեռք բերված ընտրական քվեները օրվա իշխանությունը ընկալել է որպես իր ձախողումների, ապաշնորհ կառավարման և կործանարար քաղաքականության ինդուլգենցիա։ Շարունակ խոսելով ժողովրդի անունից և թաքնվելով ժողովրդի թիկունքում իշխող վարչախումբը այդ նույն ժողովրդին տարել և տանում է պարտության ու հայրենազրկման։

Խոսելով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատություններից ու քաղաքական հանդուրժողականությունից օրվա իշխանությունները դրսևորում են բռնապետական բացահայտ հակումներ, ոտնակոխ են անում օրենքն ու մարդկանց օրինական իրավունքները, զբաղված են թշնամանք սերմանելով ու ատելության քարոզելով։

Սթափվելու, անցած ճանապարհը արժեւորելու, վերագնահատումներ կատարելու, հստակ ազգային օրակարգ և ծրագիր որդեգրելու ու հետևողականորեն գործադրելու հրամայականի առջև ենք։

Շնորհավորելով մեր ժողովրդին անկախության տոնի առիթով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իբրև համահայկական կազմակերպություն, վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա ի շահ ազգային, ուժեղ պետականության և Արցախի ինքնորոշման ու ազատության։ Խորապես համոզված ենք՝ անկախ պետականությունը բացարձակ արժեք է ու նաեւ՝ ազգի բնականոն զարգացման նախապայմանը։ Իշխանությունները անցողիկ են, պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է և ըստ այդմ՝ հայոց անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը համայն հայության գերխնդիրն է: Արյամբ, զոհողություններով ու քրտինքով կերտված մեր անկախ պետականությունը այսօր առավել քան երբեւէ մեր բոլորի հոգածության ու նվիրումի կարիքն ունի։ Մեզ պարտադրվող փորձությունները կարող ենք եւ պետք է հաղթահարենք։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan