Եվրոպա Լիգա․ Հայտնի է փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի 13 մասնակից

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին նաև Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի մի քանի մասնակիցներ։

 

Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի 24 մասնակիցներից 13-ը։

ՉԼ-ում իրենց խմբերում երրորդ տեղն են ապահովել հետևյալ թիմերը․

 

«Շերիֆ» (Մոլդովա)
«Բորուսիա Դ․» (Գերմանիա)
«Զենիթ» (Ռուսաստան)

Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայից «Ժամանած» թիմերը և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։

Եվրոպա Լիգայի խմբային փուլի արդյունքներով փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի ուղեգիր են ձեռք բերել հետևյալ ակումբները։

«Լիոն», «Մոնակո» (Ֆրանսիա)
«Այնտրախտ», «Բայեր» (Գերմանիա)
«Վեստ Հեմ» (Անգլիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան)
«Գալաթասարայ» (Թուրքիա)
«Լացիո» (Իտալիա)
«Բետիս» (Իսպանիա)
«Ռեյնջերս» (Շոտլանդիա)

Այս պահի դրությամբ, ԵԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են «Լիոնը», «Մոնակոն», «Վեստ Հեմը» և «Բայերը», որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի հաղթողը մյուս մրցաշրջանում ստանում է ՉԼ խմբային փուլի մասնակցության ավտոմատ հնարավորություն։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan