«Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում» Արթուր Վանեցյան

ParliamentMonitoring.am-ի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։

-Տեսանք, որ փողոցային պայքարը չստացվեց։

-Մենք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունում ներկայացված կուսակցությունները, մշտապես լինում ենք մարզերում, հանդիպումներ ենք ունենում Երևանում, հանդիպում են հասարակության մեջ հեղինակություն ունեցող մարդկանց հետ։ Հավաստիացնում եմ, որ գրեթե 90- 95 տոկոսը դժգոհ է գործող իշխանությունից, բայց մի կարևոր հանգամանք կա․այդ մարդկանց ոչ մեծ զանգվածն է սատարում այսօրվա ընդդիմությանը։

-Ինչո՞ւ, ունե՞ք այդ հարցի պատասխանը։
-Այս հարցի պատասխանը կարող ենք տալ մի քանի տեսանկյունից։ Օրինակ, այն, որ ընդդիմությունը չի կարողանում հանրությանն էֆեկտիվ ներկայացնել իր անելիքն ու ասելիքը։

-Գուցե խնդիրը ընդդիմության առաջնորդներն են։

-Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում։ 21-րդ դարում սոցիալական ցանցերում ճիշտ տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր է հանրության սերը կամ ատելությունը գեներացնել։ 2019-ի սեպտեմբերին, երբ ես հրաժարական ներկայացրի, բոլոր հարցումներով ունեի ամենաբարձր վարկանիշը։ Հետո, չանդրադառնալով իմ հրաժարականի իրական պատճառներին, իշխանական քարոզչամեքենան լծվեց ինձ «սևացնելու» գործին։ Բազմաթիվ հոդվածներ տպագրվեցին, ընդ որում՝ որևէ փաստ այդ հոդվածներում չապացուցվեց, և հիմա՝ երկու տարի անց, դատարանները սկսել են վճիռներ կայացնել՝ պարտավորեցնելով հերքել իմ մասին գրվածը։ Դրա համար պետք է ամեն օր դուրս գալ փողոց, գնալ բուհեր, քաղաքներ, շփվել մարդկանց հետ։ Եվ շփումն էլ բարդ է, քանի որ մարդիկ Հանրային հեռուստաընկերության քարոզչության տակ մնացած ինչ-որ բաներից են խոսում, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ընդդիմությունը, ես մեր մասին եմ ասում, այդքան ֆինանսական ռեսուրս չունի, որ կարողանա նույն քանակությամբ կամ հինգ անգամ ավելի գումար ծախսել ու այլ բան ասել հանրությանը։ Մեր «զենքը» մեկն է՝ շփվել մարդկանց հետ և բացատրել, թե ինչ է կատարվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան
website by Sargssyan