«Հրապարակ».Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը

Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Նախորդ խորհուրդը չեղարկվեց, նոր խորհրդի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, անդամներն են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամ, ներկայացուցիչ ԲԴԽ-ից, առնվազն 2 անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ընտրվել են Էդմոն Մարուքյանը եւ Արամ Զավենիչի «Հանրապետությունից» մեկը։ Եվս երեքը քաղհասարակությունից են՝ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը։ Առաջիկա օրերին խորհրդի կազմը կհաստատվի վարչապետի կողմից, ապա խորհուրդը կձեւավորի 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կմշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծը։

Շուրջ մեկ տարի առաջ՝ այսպես կոչված, «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցնելու հնարավորությունը, սակայն տարեվերջին հակառակ կարծիքը հայտնեց, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։ Թե այս իրարամերժ հայտարարությունների մեջ ինչպես են կողմնորոշվելու խորհուրդն ու հանձնաժողովը, չգիտենք, սակայն տարեսկզբին Փաշինյանն իր քաղաքական թիմին հրահանգել է ռեսթարթի ենթարկել տարածքային կառույցները եւ պատրաստվել սահմանադրական հանրաքվեի, որպեսզի փոխեն կառավարման մոդելը՝ անցնեն կիսանախագահական համակարգին, որտեղ ուժայինները դարձյալ կանցնեն նախագահի վերահսկողության տակ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
website by Sargssyan