Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Թամարա Գևորգյանի, Բոնիի և այլ դերասանների մասնակցությամբ

Մկրտիչ Արզումանյանը, Բոնին, Լալա Մնացականյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Անուշ Առաքելյանը և Թամարա Գևորգյանը շուտով հանդես կգան ռեժիսոր Հարություն Խալաֆյանի «Հյուրեր անցյալից» նոր սիթքոմում:

Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են, այն Արմենիա TV-ի եթերում կլինի մարտի 14-ից: Tert.am Life-ը ներկայացնում է սիթքոմի բեքսթեյջն ու մանրամասները:

Նախագծի գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մարմնավորում է Բագրատունիների թագավորական տոհմի հզոր արքա Աշոտ Երկաթի հավատարիմ հրամանատարին, որը նշանված է Թամարա Գևորգյանի հերոսուհու հետ:

«Գիտական փորձի արդյունքում նրանք 10-րդ դարի Բագրատունիների արքունիքից հայտնվում են Երևանում՝ 21-րդ դարում։ Անցյալից եկած հերոսները հայտնվում են բազմաթիվ փորձությունների մեջ և ցանկանում են ամեն կերպ հետ վերադառնալ։ 10-րդ դարի կերպարով 21-րդ դարի Երևանում հայտնվելն իր հետ մի շարք հետաքրքիր զարգացումներ է բերում: Իհարկե, հերոսս չի կարող մնալ նույն կերպարով, բայց թե ինչպես են զարգանում իրադարձությունները, թող անակնկալ մնա հեռուստադիտողների համար»,- ասաց դերասանը:

Տարիներ շարունակ էկրանին լինելու և լսարանին չձանձրացնելու համար Մկոն ունի իր բանաձևը: «Պետք է միշտ աշխատես, ուսումնասիրես քո մասնագիտությունը: Դերասանությունը բժշկության պես է, ինչպես բժիշկներն են անընդհատ վերապատրաստում անցնում, այնպես էլ դերասանները պետք է անցնեն: Ես շատ տարբեր կերպարներ եմ կերտել, բայց միշտ կարելի է նոր մոտեցղում ցուցաբերել: Երբ նայում եմ տարիներ առաջ կերտածս կերպարները, հասկանում եմ, որ հիմա այլ խորությամբ կխաղայի»,- ասաց դերասանը:

Դերասանուհի Թամարա Գևորգյանը վթարի ենթարկվելուց և տևական ժամանակ քայլելու համար պայքարելուց հետո նոր նախագծում կներկայանա արդեն առողջացած:

Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան
website by Sargssyan