Գերագույն ռադայում առաջարկել են Նիկոլայ Բասկովին եւ Ֆիլիպ Կիրկորովին զրկել պատվավոր կոչումներից

Գերագույն ռադայի հումանիտար եւ տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեն դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով պատվավոր կոչումներից զրկել Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին, Իգոր Կրուտոյին, Անի Լորակին եւ այլոց: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության փոխնախագահ Եվգենի Կրավչուկը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ուկրաինացի շատ արտիստներ ամեն ինչ անում են երկրին աջակցելու համար, մինչդեռ նշված աստղերը «շարունակում են իրենց արժանապատվությունը վաճառել արյունոտ ռուբլիով»:

Մարտի 7-ին ուկրաինական դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ հեռակա կարգով կալանավորել ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին, որին կասկածում էին «պատերազմի քարոզչության եւ արդարացման» մեջ։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով («Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության դեմ ոտնձգություն»)։ Նույն հոդվածով հեռակա կարգով ձերբակալվել են հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը եւ երգիչ Օլեգ Գազմանովը:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում
website by Sargssyan