Գիտնականները մշակել են «խելացի» վիրակապ, որը վարակի սրման դեպքում վերքի մեջ դեղամիջոց է ներարկում

Շվեյցարական Empa գիտահետազոտական կենտրոնի մի խումբ հետազոտողներ, Ֆեյ Պանի եւ Ցյուն Ժենի գլխավորությամբ, մշակել են վիրակապելու նյութ, որն արձագանքում է վարակի սրմանը, ավելի ճիշտ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը, գրում է «Տեխկուլտը»։

Ինչպես հայտնի է, հակաբիոտիկների օգտագործումը հղի է կողմնակի ազդեցություններով, իսկ չափից ավելի օգտագործումը հանգեցնում է նրան, որ վարակները «սովորում են» դրանց։ Վիրակապերը նույնպես հեռու են կատարյալ լինելուց՝ դրանք անթափանց են, ինչը դժվարացնում է վերքերի վիճակի վերահսկումը եւ նվազեցնում դրանց բուժման արդյունքը:

Նորարարական վիրակապի նյութի հիմքում նանոմանրաթելերի բարակ թաղանթ է, որը պատրաստված է PMMA պոլիմերների եւ կենսահամատեղելի Eudragit պոլիմերի խառնուրդից: Թաղանթից հետո գալիս է դիհիդրոքլորիդ հակասեպտիկը:

Քանի դեռ վերքի շուրջը մարմնի ջերմաստիճանը գտնվում է 32-34°C-ի սահմաններում, խառնուրդը գտնվում է պինդ «ոչ աշխատանքային» վիճակում: Սակայն մինչեւ 37°C բարձրանալու դեպքում պոլիմերները փափկում են եւ դրանք սկսում են հակասեպտիկ արտազատել վարակված հյուսվածքի մեջ: Ջերմաստիճանի նորմալացումից հետո վիրակապում մնացած դեղամիջոցը կրկին կարծրանում է։ Ընդհանուր առմամբ, այն նախատեսված է հինգ կիրառման համար։

Հետազոտողները ներկայումս աշխատում են նյութի ջերմաստիճանի «շեմն» իջեցնելու վրա եւ ուսումնասիրում են այլ դեղամիջոցների, այդ թվում՝ իրական հակաբիոտիկների օգտագործման հնարավորությունը։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում
website by Sargssyan