Հայաստանում սննդամթերքը երկնիշ գնաճ է ունեցել

2021 թվականի աննախադեպ գնաճը շարունակվում է նաև այս տարի։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների գներն աճել են 7,4 տոկոսով։

Մարտին փետրվարի նկատմամբ 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը փաստում է գնաճի շարունակական լինելը։Սա այն դեպքում, երբ ցանկանալով զսպել գնաճը՝ 2022 թվականի մարտի 15-ին կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացեց 1,25 տոկոսով՝ հասցնելով 9,25 տոկոսի։ Շարունակվող գնաճը հուշում է, որ կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում կրկին կվերանայի իր դրամավարկային քաղաքականությունը, ինչի պատճառով կթանկանան վարկային միջոցները՝ մեծ վնաս հասցնելով տնտեսական ակտիվությանը։

Ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ ավելի է սրելու գնաճի խնդիրը այս տարվա ընթացքում։ Հատկապես, սննդամթերքի գնաճը լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի մեր բնակչության համար։

Հարկ է նշել, որ հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022 թվականի մարտին 2021 թվականի մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3, 10.8 և 18.2 տոկոսով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 3.0, 3.8 և 8.1 տոկոսով:

Լայն սպառման ապրանքներ են հանդիսանում հաճարը, բրինձը, ոսպնուհնդկացորենը, որոնց գները 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել ենհամապատասխանաբար 16.2, 16.8, 28.0, 37.2 տոկոսով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և8.4%-ով:

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների կրճատումն էապես ազդել է կաթնամթերքի շուկայի գների վրա, մասնավորապես՝ 2022 թվականի մարտին անցած տարվա մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝համապատասխանաբար 9.5  և 10.7 տոկոսով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 2.1  և 4.1 տոկոսով գնաճ:

2021 թվականի գյուղատնտեսության ոլորտի 1 տոկոս անկումն ազդել է նաև մսի ծավալների վրա։ Մասնավորապես՝ թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022թվականի մարտին 2021 թվականի մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7.4, 7.5  և 9.1 տոկոսով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 1.5, 1.8  և 1.3 տոկոսով:

Մենաշնորհացման բարձր մակարդակ ունեցող շուկայում շաքարավազի գինը շարունակաբար աճում է։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին 2021թվականի մարտի համեմատ արձանագրվել է շաքարի ևշաքարավազի 24.7%, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 7.9 տոկոս գնաճ:

Տնտեսական պատժամիջոցների պատերազմի հետևանքով վառելիքաէներգետիկ շուկայում լուրջ ցնցումներ են գրանցվում և գրանցվելու, ինչը հանգեցնում է էներգակիրների գների կտրուկ տատանումների։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.3 տոկոսով և 7.6 տոկոսով գնաճ, իսկ 2022 թվականի մարտին անցած տարվա մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճելեն 25.4 և 39.9 տոկոսով: Հատկապես՝ դիզելային վառելիքի գների թռիչքաձև աճը լրացուցիչ ծախսեր է առաջացնելու տնտեսության մեջ՝ շղթայական բարձրացնելով ապրանքների և ծառայությունների գները։

Հարկ է նշել նաև, որ բացի արտաքին գործոններից, ապրանքների գներն աճել են նաև ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով, իսկ արդեն 2022 թվականի ապրիլի 1-ից 4 տոկոսով բնական գազի սակագնի աճն իր հերթին նպաստի գների շարունակաբար աճին։

Արամ Աճեմյան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan