Արամ Վարդևանյանը երեք նոր հայց է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան, ՍԴ դիմելու «չեմպիոն» Արամ Վարդեւանյանը հերթական հայցերն է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ։ ԱԺ նախագահի ընտրության արդյունքներն ու մյուս հարցերը ՍԴ-ում վիճարկելուց հետո այս անգամ էլ մտադիր է վիճարկել երեք տարբեր օրենքների սահմանադրականության հարցը։ Առաջինը վերաբերում է վարորդների համար խնդիր առաջացնող տուգանային միավորների կամ բալային համակարգի մասին օրենքին, երբ խախտման դեպքում, վարչական պատասխանատվությունից զատ, վարորդներից նաեւ բալեր են հանվում, ինչի հետեւանքով նրանք կարող են զրկվել վարորդական իրավունքից։

Երկրորդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հարցում են սահմանադրականության հետ կապված խնդիր տեսել եւ դա են փորձելու պարզել ՍԴ-ում։ Երրորդը վերաբերում է դատական տուրքերի շեշտակի բարձրացմանը, ընդ որում՝ այս հարցը դիտարկելու են գնումների ոլորտի հետ փոխկապակցված։ Չորրորդ հայցն էլ է նախապատրաստվում՝ կապված քրեական դատավարության օրենսգրքի հետ, սկսած նրանից՝ դատախա՞զը, թե՞ դատարանը պետք է մեղադրանքը պարզաբանելու գործառույթն իրականացնի։

Ի դեպ, այս խնդիրն առկա է տասնամյակներ շարունակ, եւ մեղադրողին դատավորին հավասարեցնելու ավանդույթը գալիս է դեռ սովետական իրավաբանությունից։ Ըստ Վարդեւանյանի՝ ՍԴ-ն դրա վերաբերյալ երբեք որոշում չի ունեցել։ Պատգամավորը մեզ ասաց, որ այս հայցերից երեքն արդեն ավարտում է, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկեն ՍԴ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan