«Փաստ». Ի՞նչ է ծրագրում անել Ղազինյանը. պլատֆորմ` Կարեն Կարապետյանի համա՞ր

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ձևավորել մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց:Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կենտրոնի նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ հրապարակային, մեզ հայտնի դարձավ, որ այս նախաձեռնության հիմքում դրվելու է «ապագայի կոնցեպտը», ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ-փորձագիտական հանրույթում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարելու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և նշյալ նախաձեռնության նպատակը նրա վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելն է։ Թերթի տեղեկություններով, կենտրոնի ստեղծման մասին Ղազինյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Ողբերգական դեպք Երևանում Քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ Ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, նրանք պետք է մի օր միանան, դա է մեր նպատակը․ Ռուբեն Վարդանյան
website by Sargssyan