Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան
Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» «Ժողովուրդ». Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող ենԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» «Հրապարակ». ՔՊ–ն նոր կարգախոս է փնտրումԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենՇիա հավատացյալների նկատմամբ բռնnւթյունների հերթական ալիքն՝ ԱդրբեջանումԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԶեղչի քարտով աhшբեկչությո՞ւն են ապացուցում. սա իրենց պետք էր, որ ունենային մեղադրանքի ֆոն՝ հայտարարելու, որ Դաշնակցությունը պետք է փակել. Վարդանյան338 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս. Գլխավոր դատախազությունԵՄ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացըԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ
Մամուլի տեսություն

«Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք է մարդկանց գիտակցությունը փոխել, որովհետև դա ավելի կարևոր է, քան դասական իշխանափոխությունը: Ուղղակի իշխանափոխության դեպքում հնարավոր է արդյունքում այդպես էլ ոչինչ չփոխվի, ինչպես 2018 թ.-ից հետո եղավ: Այս միտքը վերջին ամիսներին հատկապես առաջ քաշեց Բագրատ Սրբազանը: Նկարիչ Աշոտ Ավագյանն էլ է շեշտում, որ այս առաջարկը, թերևս, ամենակարևոր բաներից մեկն է յուրաքանչյուր ժողովրդի, համայնքի, ընտանիքի, մարդու համար:

«Բայց դա ժամանակատար պրոցես է: Օրինակ բերենք քրիստոնեության ընդունումը: Մոտավորապես 300-400 տարի է պետք եղել, որ այդ գաղափարաբանությունն ընդունվի: Այսինքն՝ մարդկանց գիտակցության մեջ բան փոխելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, բայց դա մեզ համար շատ կարևոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:

Նա վստահ է, որ համերաշխությունը, համախմբումը, փոխվելու ձգտումը բոլորիս մեջ կա, հատկապես արհավիրքը տեսնելուց հետո: «Պետք է հասարակության մեջ փոփոխության քարոզչությունը տանել, ընդ որում՝ ոչ թե մեկ մարդ դա պետք է անի կամ մարդկանց մի խումբ, այլ բոլորը, նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է պետք անել, բոլոր ուժերը պետք է ներդրվեն գիտակցության փոփոխության վրա: Ճիշտ է, ժամանակատար գործընթաց է, բայց պետք է սրա քարոզչությունը սկսենք: Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք ինչ-որ բան փոխել: Բագրատ Սրբազանն է, չէ՞, ասում՝ ամենքիցս է կախված փոփոխությունը, և իրականում այդպես է: Սերմը կա նետված, հիմա պետք է մասսայականանա: Հատկապես ծանր բեռ է դրված դպրոցների ուսուցիչների, անգամ մանկապարտեզների դաստիարակների վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, պետք է ձևավորվի մեկ ընդհանուր գաղափարախոսություն, որը կփոխանցվի հատկապես այն մարդկանց, որոնք սերունդներ են կրթում և դաստիարակում: «Պետք է մեկ երազանք կամ նպատակ ունենանք և վերջնական ձևակերպենք այն, այդ ձևակերպողների պոտենցիալն ունենք: Մնացյալ ամեն ինչն այդ նպատակի ածանցյալներն են, էպիզոդները: Օրինակ՝ խոսում ենք, որ «Հայոց պատմությունը» վերանվանվեց «Հայաստանի պատմություն», Հայ գրականության ծրագիրը փոփոխվում է, հայ հեղինակներին փոխարինում են արտասահմանյան գրողներ և այլն: Մեր պայքարն ու կռիվը ոչ թե սրա դեմ պետք է լինի, այլ հանուն մեկ գլխավոր նպատակի: Դա պետք է լինի մեր շոգեքարշը: Ընդ որում, ունեինք ազգային նպատակներ ու երազանքներ: Նախկին իշխանությունները, կարծես թե, ուշադրություն չէին դարձնում դրանց, այդ պատճառով էլ սրանք եկան ու կարողացան շատ արագ մեզ շեղել ճիշտ ուղուց, որով պետք է շարունակեինք ընթանալ:

Արդար լինելով՝ ասենք, որ միայն սրանցով չէր: Այս ուղղությամբ մոտ երեսուն տարի աշխատել են: Նաև արտաքին ուժերը, նաև մեր հարևանները: Բայց սա էլ է բնական, որովհետև եթե մենք, որպես պետություն ու հասարակություն, ուժեղանանք, նույն գործիքները վաղը կիրառելու ենք մեր հարևանների նկատմամբ: Սա արել ենք 1990-ական թվականներից սկսած, բայց, կարծես, հետևողական չեղանք: Սա մարդու բնազդի մեջ դրված մի բան է, որը հետո պետք է մեծացնել և դարձնել պետություն: 130 տարի առաջ Դաշնակցության հայրերը ձևակերպել են մեր երազանքը, բայց դա մենք մոռացել ենք: Իրենք խոսում են հարատև պայքարի մասին, որպես երազանք դրել էին միացյալ հայրենիքի գաղափարը և այլն: Այսօրվա համար այդ ձևակերպումները շարունակում են արդիական մնալ, գուցե մի փոքր անհրաժեշտություն կա դրանք փոփոխելու, որ համահունչ լինեն մեր ժամանակներին, բայց միայն այդքանը: Բայց մեզ անընդհատ շեղում են մեր կարևոր գաղափարից, նպատակից: Հեծանիվ է քշում, պեռաշկի է ուտում, հետո ի՞նչ: Բայց ամբողջ ընդդիմադիր մեդիան սկսում է դա քննարկել, ինչո՞ւ:

Մի փոքր այլ ուղղությամբ գնամ: Հիտլերը եկավ իշխանության, մի քանի տարվա մեջ պետություն կառուցեց, որը կարող էր ոտք գցել տարածքային առումով Խորհրդային Միության նման մեծ պետության հետ, Անգլիայի ու Ամերիկայի հետ: Այդ ընթացքում սխալներ էլ թույլ տվեց, դա ուրիշ պատմություն է: Համաշխարհային պատմությունը, մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչ է պետք անել, դրա մասին գրված գրքեր կան, այս թեզերը ես չեմ հորինել, բայց ինչո՞ւ մենք չենք կարողանում եզրահանգումներ անել և մեր նպատակը ձևակերպել: Մեզանում էլ կան գաղափարական մարդիկ, որոնք կարող են փոփոխություններ անել, նպատակի ձևակերպման ու իրագործման ճանապարհով գնալ, ուղղակի վերջին շրջանում, կարծես, շատ չէին խոսում: Չնայած հիմա «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման և Սրբազանի շնորհիվ հնարավոր է այդ մարդիկ առաջին պլանում հայտնվեն: Ժամանակ է պետք: Պատահական չէ, որ սրանց օրոք կրթությունը, մշակույթը հայտնվեցին թիրախում վատ առումով:

Օրինակներ կան դեռ համաշխարհային պատմությունից եկող, թե ինչից պիտի սկսես դեգրադացնելը, երկիրը թուլացնելը, ժողովրդին ստրուկ դարձնելը: Մենք առաջինը չենք ու վերջինն էլ չենք լինելու: Եկեղեցին չկարողացան քանդել, քանի որ այն նախ ինստիտուցիոնալ, գաղափարական հիմք ունեցող կառույց է, արդեն որպես ավանդույթ է մեր մեջ, անգամ մեզանից անկախ: Բայց եկեղեցին էլ մի փոքր ուշ «արթնացավ», այն ժամանակ, երբ անկախացանք, ինչ-որ բան պետք է աներ, բայց չարեց, դա էլ իր մեղքն է»: Ավագյանը վստահ է մեկ բանում. «Պետք է հասկանանք այն տարածքի տրամաբանությունը, որտեղ ապրում ենք, նրա քննական պատմությունը, հաջորդիվ արդեն պարզ կլինի, թե ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք»: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ժողովուրդների ներսից անհնար է հանել պայքարի գաղափարը:

«Որ ժողովուրդը չի պայքարում, վաղը կդառնա մի տարածքում ապրող մասսա: Բայց մեր բնազդների մեջ կա հակառակվելու կարողությունը, ռացիոնալության հատիկը միշտ կա: Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի: Միայն այդ դեպքում պայքարող, հակառակվող, գաղափարական տեսակը կգա առաջին պլան, այս բոլոր հատկանիշները նստած են մարդու մեջ, պետք է արթնացնել դրանք: Նպատակի իրականացումը բարդ է, ժամանակատար, բայց պետք է սկսել, եթե ուզում ենք պահպանել մեր պետությունը: Եթե ձեռքերդ ծալած նստեցիր ու ոչինչ չարեցիր, ոչինչ էլ չի փոխվի: Դու ոչ մեկին պետք չես, ոչ մեկն էլ քեզ պետք չէ: Երբ քո նպատակը կյանքի կոչես, այդ ժամանակ քո ուժը ցույց կտաս: Իսկ այդ պարագայում արդեն բոլորը կսկսեն քո նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխել: Երբ հաղթող կողմն էինք, բոլորի վերաբերմունքը մեր նկատմամբ այլ էր: Հիմա պարտվող կողմն ենք, բոլորը գցել են ոտքի տակ ու կոխ են տալիս: Ցավալի է նաև այն, որ պատմությունից դասեր չենք քաղում, այդ է պատճառը, որ 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածը 100 տարի հետո գրեթե նույնությամբ կրկնվում է, բայց, միևնույնն է, չենք խրատվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում