Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը, որը կալանավորվել էր մայիսին, մեկ ամսից ազատ արձակվեց: Ինչ-որ շրջան նա ակտիվ բլոգերներից էր, լրագրողական հետաքննություններ էր անում, ուշադիր հետեւում էր Գյումրու անցուդարձին, այժմ անհետացել է սոցիալական հարթակներից:
Մոտ մեկ ամիս առաջ, երբ դատարանը չերկարացրեց Լիլիթին կալանավորելու ժամկետը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրան նշանակեց իր խորհրդական: Նախկինում երկար տարիներ Աղեկյանը Վարդանիկի մամուլի խոսնակն է եղել: «Քրեական գործից ոչ մի նորություն չկա»,- ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Ինչո՞ւ է լռում Լիլիթը` պաշտո՞նն է պատճառը։
«Ոչ, ես նպատակահարմար չեմ գտնում, որ նա խոսի: Նրանք բողոքարկել են Լիլիթին կալանքից ազատելու որոշումը, եւ իր խոսելով նա խանգարում է: Մեզ պետք չէ հիմա նրանց բերանը լեզու դնել: Չէ՞ որ Լիլիթ Աղեկյանին խոսքի ազատության համար են ճնշում»,- ասաց Փոստանջյանը:
Հիշեցնենք․ Լիլիթ Աղեկյանին մեղադրում են խուլիգանության, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի համար` 297-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ 489-րդ հոդվածի 2-րդ մասով»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան