Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր ներքին շրջապատում հնչեցրել է միանշանակ հրահանգ՝ Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պետք է ծավալել տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում։ Ըստ մեզ հասած տվյալների այս քարոզչական ռազմավարության նպատակը մեկն է միջազգային հանրությանը համոզել, թե գործ ունենք ահաբեկչությանն առնչվող կառույցների ու անձանց հետ. ուստի, սոլիդարության կամ համերաշխության որևէ դրսևորում պետք է կանխել արմատից։
«Փակ դռների ետևում Փաշինյանն ասում է՝ այնքան պետք է կրկնենք, մինչև աշխարհում չմնա մի մարդ, ով կկասկածի, թե Սամվել Կարապետյանը և Եկեղեցին ահաբեկիչ չեն», պատմում է «Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրը։ Քարոզչական շտաբի ներսում նույնիսկ շրջանառվում է ձևակերպումը՝ «բարձրացնել տեղեկատվական աղմուկի աստիճանը մինչև ինֆորմացիոն շոկի»։
Դիվանագիտական տարբեր մակարդակներում՝ ՄԱԿ-ից մինչև տարբեր think tank-եր, Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով հստակ թիրախների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի համար։
Նույն աղբյուրները հավելում են, որ անգամ ամենաանմեղ կարծիքները կամ մտահոգության արտահայտումները Փաշինյանի թիմի կողմից ընկալվում են անթույլատրելի: Երեկ, երբ ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարեց, որ «մտահոգված է բարերար Սամվել Կարապետյանի կալանքով», ՔՊ-ական Արսեն Թորոսյանը բոցաշունչ ելույթով հարձակվեց նրա վրա՝ պնդելով, թե «Կարապետյանը ահաբեկիչ է»։
Իշխանական աղբյուրներին մոտ գտնվող վերլուծաբանները սա դիտարկում են որպես տեղեկատվական ինկվիզիցիայի նոր փուլ. երբ կասկածը դառնում է մեղադրանք, իսկ հակառակ կարծիքը՝ թշնամանք։
Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ թիրախում միայն Սամվել Կարապետյանը չէ. հարվածի տակ է հայտնվում նաև դարերով ազգային ինքնության խորհրդանիշ դարձած Հայ Առաքելական Եկեղեցին։
Վեհափառի դեմ հարձակման նոր քայլեր են մշակվում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան