Ալիևը շատ գոհ է Բրյուսելյան հանդիպումից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտոնական Բաքուն «օգտակար» և «արդյունքներին ուղղված» է գնահատել ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ մայիսի 14-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև կայացած հանդիպումը։

 

Ադրբեջանի արտգործնախարարությունը շեշտում է՝ «հանդիպումը կարևոր է նախևառաջ «Բրյուսելյան ձևաչափի» վերականգնման և ամենաբարձր մակարդակով երկխոսության խթանման առումով, որն ընդհատվել է շուրջ 9 ամիս առաջ նախապայմանների առաջ քաշման տարատեսակ փորձերի և տարբեր միջամտությունների արդյունքում»։

Թե ինչ նախապայմանների և միջամտությունների մասին է, հաղորդագրությունում չի նշվում։

Անդրադառնալով քննարկված հարցերին՝ ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ «կոնկրետ արդյունքների հասնելու համար տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի մշակման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ»։

«Մասնավորապես, չափազանց կարևոր է ևս մեկ անգամ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հաստատումը և այս համատեքստում Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումը», — հայտարարում է ադրբեջանական կողմը, շեշտելով, որ դա է միակ միջոցը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար։

Հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղի, գերիների ազատ արձակման մասին որևէ հիշատակում չկա, միայն նշվում է, որ քննարկվել են «հումանիտար հարցերը, որոնք կարևոր են հետպատերազմական կարգավորման համար»։

 

Ըստ ադրբեջանական կողմի դրանք են՝ «անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը և ականազերծման քայլերը»։

«Մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու ջանքերը և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ», — հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan