UCOM-ն արագագործ ինտերնետ հասանելիությամբ է ապահովել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող Թումո տուփերը

 

Speedtest Awards մրցանակակիր և Հայաստանում ամենաարագ ֆիքսված ու շարժական ինտերնետն ապահովող «Յուքոմ» ընկերությունն արդեն մեկ տարի շարունակ ապահովում է մարզային բնակավայրերում տեղակայված Թումո տուփերն արագագործ ինտերնետ կապի հասանելիությամբ։ Այսպիսով, Ucom-ի ինտերնետ կապը հնարավորություն է տալիս Թումո տուփ հաճախող տարեկան մոտ 400 պատանու կրթություն ստանալ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում Հայաստանի այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Սևանը, Վայքը, Կապանը, Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Ազատամուտը, Երազգավորսը, Ազատանը, Ամասիան, Սպիտակն ու Արծվաբերդը։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ կամ միանում դրանց` առցանց:

«Այս նախաձեռնությամբ Ucom-ն աջակցում է Թումո տուփերի ներդրմանը նույնիսկ ամենահեռավոր մարզային համայնքներում՝ սատարելով ժամանակակից կրթությունը մարզում և հնարավորություն ընձեռելով պատանիներին զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

«Թումո Հայաստան նախաձեռնության իրականացման գործընթացում շատ կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը, առանց որոնց մեր նպատակին հասնելը, գուցե, այս տեմպերով չընթանար: Այս համատեքստում լավագույն օրինականերից մեկը Ucom ընկերության հետ մեր համագործակցությունն է: Դրա շրջանակում տասից ավելի մարզային մինի Թումոներում` Ամասիայից մինչև Արծվաբերդ, տեղադրվել են Ինտերնետ ապահովող սարքեր: Լիահույս ենք, որ այս թիվը կավելանա, և Ucom-ի և Թումոյի համագործակցությունը կլինի շարունակական», - նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Հավելենք, որ Թումո Հայաստան նախաձեռնության նպատակն է Թումոյի կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Ծրագրով նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին` ողջ երկրով մեկ:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan