«Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը (Տեսանյութ)

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության գոհարներից Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը, որ հարուստ է բացառիկ պատկերաքանդակներով՝ Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատին Ահեղ Դատաստանի և հարավային պատին Դանիելի քանդակներով, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների հարթաքանդակներով, փլուզման եզրին է։ Աղջոց վանքում են պահպանվել կարևորագույն մասունքներ՝ Ս. Ստեփանոս քահանայի Աջը և Ս. Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արիստակես Ա Կաթողիկոսի Աջը։ Վանքը ժամանակին եղել է նաև գրչության կենտրոն։

Խոսրովի Արգելոցի բաձրավանդակին՝ բնակավայրերից հեռու, ճանապարհների բացակայությամբ էլ խոնարհված վանքը հարյուրավոր ուխտավորների համար սրբազան աղոթատեղի է։ Ուխտավորները վանք գնում են զավակների հետ, որ չլինի հանկարծ որևէ սերունդ մոռանա միջնադարյան Հայաստանի կարևորագույն վանքերից մեկի մասին։ Աղջոց վանքի զորության մասին պատմող վկայությունների պակաս չկա, բայց վանքի հանդեպ հոգատարության պակասն ակնհայտ է։

ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հավաստմամբ թեմը պատրաստ է աջակցել համայնքին, նախարարությանը՝ օր առաջ վանքի վերականգնման աշխատանքները սկսելու համար։ Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանի հավաստմամբ վանքի վերականգնման նախագիծը կա. պետական աջակցություն, կամք և ցանկություն է պետք կարևոր գործը կյանքի կոչելու համար։

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը Aysor.am-ի հետ զրույցում նշում է, որ վանքի վերականգնումը պետք է սկսել հնագիտական աշխատանքներից։ Վերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանը հորդորում է օր առաջ գործի անցնել, քանի որ վանքի բացառիկ հարստություն համարվող պատկերաքանդակները ցանկացած փոքրիկ ցնցումից կարող են անդառնալիորեն վնասվել։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ վանքը բնակավայրերից հեռու է, շինությունների քարերը տեղում են՝ այդպիսով հեշտանում է կառույցների վերականգնումը։ Պատմաբանը լիահույս է, որ ճանապարհներ կկառուցվեն, վանական համալիրը զբոսաշրջային վայր կդառնա։

«Խոնարհված ուխտավայրը» ֆիլմը ներկայացնում է Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքի բացառիկության և վանքի վերականգնման կարևորության մասին։

Աշխարհը ահռելի քայլերով առաջ է գնում էներգետիկայի ոլորտում Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի ՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան Հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն է Չպետք է թույլ տանք, որ ժամանակավոր եկած իշխանությունը որոշի, թե Հայաստանի տարածքը որքան պետք է լինի. Սամսոն Գրգորյան Ամերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ) Առաջիկա օրերին անձրևներ կլինեն Ադրբեջանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Ռուսաստանում ստեղծվել են ամենաարդյունավետ պերովսկիտ արևային մարտկոցները՝ դրանց արդյունավետությունը հասնում է 36,1%-ի Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդես Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում Ո՞վ է որոշել՝ Ֆո՞րշն է շատ բան արել Երևանի համար, թե՞ այլ մարդ. Հայկ Մկրտչյան Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան
website by Sargssyan