Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է  խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապերը:

Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետեւում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը եւ ծանոթ են  Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարեւոր եւ կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը:

Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունել են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Իրանը՝ Սյունիքի մասին Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Ողբերգական դեպք Երևանում Քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ
website by Sargssyan