Հայաստանը հաղթեց Ուելսին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին հաղթում էր 2-1 հաշվով։ «Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

Բայց րոպեներ անց հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային հավաքականի կազմում։

Իսկ 30-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսել էր հետևյալ կազմով․ Չանչարևիչ – Թիկնիզյան, Չալըշըր, Մկրտչյան, Հարությունյան, Դաշյան – Իվու, Սելարայան, Սպերցյան, Բարսեղյան – Հրանտ-Լեոն Ռանոս։ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։

Հանդիպման մեկնարկից մեկ ժամ անց՝ 60-րդ րոպեին, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կրկնակի փոփոխություն կատարեց․ խաղադաշտ դուրս եկան Վահան Բիչախչյանը և Վարազդատ Հարոյանը։ Քիչ անց Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ գրանցեց իր հաշվին՝ մեծացնելով Հայաստանի հավաքականի առավելությունն այս խաղում՝ 3-1։

Բայց 73-րդ րոպեին բրիտանացիները նորից կրճատեցին հաշվի տարբերությունը․ աչքի ընկավ Ուիլսոնը։

Սակայն ուելսցիների ուրախությունը երկար չտևեց․ Սելարայանը, ինչպես և Ռանոսը, րոպեներ անց ևս իր հաշվին դուբլ գրանցեց․ հանդիպման ավարտից 15 րոպե առաջ մարզադաշտի լուսատախտակին հաշիվն արդեն 2-4 էր և այդ թվերը խաղի մնացած ժամանակահատվածում մնացին անփոփոխ․․․

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն առաջին միավորներն է վաստակում Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ մրցակցի հարկի տակ հաղթելով ԱԱ-2022-ի մասնակից Ուելսի հավաքականին։ Չանչարևիչի նորամուտը հաղթական ստացվեց, Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում, իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է խփում մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։

Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին
website by Sargssyan