Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր. Հայաստանից Չինաստան կմեկնի 14 մարզիկ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում:
 
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում:
 
«Խաղերը պետք է անցկացվեին 2021 թվականին, բայց հետաձգվեցին մինչև 2023 թվական: Յուրաքանչյուր մարզաձևում ընդգրկված է 2 բավական ուժեղ մարզիկ: Օրինակ, աթլետիկայում հանդես կգան Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, սպորտային մարմնամարզությունում՝ Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, ձյուդոյում նույնպես Հայաստանի ուժեղագույն մարզիկներն են ընդգրկված՝ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, իսկ ուշուիստներն առաջին անգամ են իրենց ուժերը փորձելու Ունիվերսիադայում և հանդես գալու բավական երիտասարդ կազմով: Լող մարզաձևում հանդես կգան Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, որոնք արդեն Օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեն և Չենդու են ժամանելու անմիջապես աշխարհի առաջնությունից հետո: Հրաձիգներից հանդես կգան Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր արդյունքներ կունենանք, քանի որ բոլոր մարզաձևերում ընդգրկված են մեր ուժեղագույն մարզիկները: 5-6 ամառային ուսանողական խաղերի ենք մասնակցել ու միշտ մեդալներ նվաճել: Այս անգամ էլ մեծ հավակնություններ ունենք»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:
 
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:
 
Խաղերի շրջանակում անցկացվելու է նաև Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը ելույթով հանդես կգա՝ Հայաստանում համալսարանական սպորտի վերաբերյալ:
 
Նշենք նաև, որ Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարի տեղակալը կլինի ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:
Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan