Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Էմմա Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր. Ծանրամարտի Մ23 և Մ20 տարեկանների ԵԱ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ)` երկամարտում ցույց տալով 341 կգ արդյունք (150+191): Հրում վարժությունում Գրիգորյանն արժանացել է փոքր ոսկե, իսկ պոկում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալների:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) երկամարտի 221 կգ (90+121) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու դարձել արծաթե մեդալակիր։ Պոկում և հրում վարժություններում ևս Պողոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել: Ի դեպ, բրոնզե մեդալը նվաճած շվեդ մարզուհուն Պողոսյանը երկամարտում գերազանցել է 38 կգ արդյունքով, իսկ չեմպիոնի կոչումը նվաճած վրաց մարզուհուն զիջել 8 կգ-ով:

Հիշեցնենք՝ Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը
website by Sargssyan