«Գագիկ Ծառուկյանը հսկայական ներդրում ունի Հայաստանում սամբո մարզաձևը զարգացնելու աշխատանքներում». Երևանում կանցկացվի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթը

Օգոստոսի 4-ից Երևանում կանցկացվի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթը»՝ սամբոյի միջազգային մրցաշարը։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է՝ Հայաստանում այս օրերին կարևոր իրադարձություն է տեղի ունենում: «Սամբոն իբրև մարզաձև օլիմպիական ընտանիքի կողմից ընդունվել է 2018 թ.-ի նոյեմբերին: Այդ թվականից ի վեր Հայաստանը մեկ անգամ՝ նախորդ տարի հյուրընկալել է Աշխարհի առաջնություն՝ երիտասարդ, պատանի, դեռահաս տարիքային խմբեր, և մարտական սամբոյի ներկայացուցիչներ: Սամբոյի պատմության մեջ առաջին անգամ էր նման բան տեղի ունենում՝ տարիքային երեք խումբ: Մեր երկրում առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով: Հյուրերը տպավորված էին: Պարոն Ծառուկյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ սամբո մարզաձևը զարգացնելու աշխատանքներում, քանի որ սամբոն հենակետային մարզաձև է: Այսօր արդեն կարող ենք արձանագրել մի փաստ, երբ աշխարհում առաջին անգամ Օլիմպիական կոմիտեի բարձր հովանու ներքո, պարոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անցկացվում է այս մրցաշարը: Օլիմպիական խաղերին մասնակցելու համար դեռ ժամանակ ունենք, հստակ չենք կարող նշել տարեթիվը: Այս մրցաշարը վարկանիշային կարևոր մրցում է, որտեղ հրավիրված են մարզիկներ աշխարհի 22 երկրից՝ աշխարհի և Եվրոպայի հաղթողներ և մրցանակակիրներ»,-ասում է Հայրապետյանը: Կարծիք է հայտնում, որ յուրաքանչյուր գոտեմարտը աշխարհի առաջնության եզրափակչին հավասարազոր գոտեմարտեր է, և հենց այս մրցաշարի շնորհիվ աշխարհի ուշադրությունն այսօր սևեռված է Հայաստանի վրա: «Առաջին տեղը գրավող մեր մարզիկները կստանան 10, 2-րդը՝ 5, 3-րդ տեղը՝ 3 հազար ԱՄՆ դոլար: Հաղթող մարզիկների մարզիչները կստանան 1000 ԱՄՆ դոլար պարգև: Հայաստանն այս մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում երկու ներկայացուցիչ ունի»,-ընդգծում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահը՝ հույս ունենալով, որ մրցաշարը շարունակական կլինի և հիշեցնելով, որ այս օրերին Հայաստանում անցկացվում է նաև մարզչական և մրցավարական սեմինար: 


Սամբոյի միջազգային ֆեդերացիայի տնօրեն Ալեքսանդր Կորսիկն ասում է՝ ուրախ են, որ այս օրերին արևոտ ու ջերմ Հայաստանում են: «Սամբոն Հայաստանում հրաշալի տեմպերով է զարգանում՝ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և դրա նախագահի լուրջ և համակարգված աշխատանքի շնորհիվ և, իհարկե, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գործուն աջակցությամբ: Այս մրցաշարը կարևոր իրադարձություն է սամբո մարզաձևի համար, այստեղ լավագույն մարզիկներն են հավաքվել աշխարհի տարբեր երկրներից: Հույս ունենք, որ այս մրցաշարը կդառնա ամենամյա»,-նշեց Ալ. Կորսիկը:


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հիշեցնում է, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցավ Սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որի ընթացքում Օլիմպիական կոմիտեի նախագահ Գ. Ծառուկյանի և Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վ. Շեստակովի հանդիպման ժամանակ առաջարկ հնչեց Հայաստանում անցկացնել խոշոր մրցաշար: «Երբ սամբոն օլիմպիական մարզաձև դարձավ, Ազգային օլիմպիական կոմիտեն բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ուներ անցկացնելու այս մրցաշարը: Պարոն Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ պետք է այն անցկացնենք ամենաբարձր մակարդակով և ամենամեծ մրցանակային ֆոնդով և պետք է ներգրավված լինեն ամենաուժեղ մարզիկները»,-ընդգծում է Ռոստոմյանը: Վերջինս ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Սամբոյի ֆեդերացիային պատասխանատու աշխատանքի համար. «Պետք է նաև մշտապես հիշենք երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանին, որը մեծ ավանդ ունի այս մարզաձևի զարգացման հարցում»:


Լուսինե Առաքելյան

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan