Հայ ծանրորդները 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն ավարտել են ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 6-ական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հայաստանի թիմի վերջին մեդալը նվաճել է Մերի Թումասյանը (+87 կգ)՝ դառնալով Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։

Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 208 կգ (93+115) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Թումասյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել։

Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել են արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել են Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87) Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան
website by Sargssyan