Դեբետ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 20-27-ը, Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։

Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կներկայացնի շուրջ 40 ֆիլմ. օտարերկրյա ֆիլմերը կցուցադրվեն հայերեն թարգմանությամբ։ Կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի կլինեն նաև հատուկ ցուցադրություններ: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված՝ ծրագրում ժողովված կլինեն հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշներից 9-ը, և «Մենք ուրուր օնինք» եռաֆիլմ ծրագիրը:

Փառատոնի օրերին արվեստագետ Թհու Ան Նգույենը տիկնիկների պատրաստման աշխատարան կվարի տեղի երեխաների համար։ Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա ամերիկյան «Երկիր իգական» ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Քորթնի Սթիվենսի ներկայությամբ և արտակադրային տեքստի կենդանի կատարմամբ։

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը
website by Sargssyan