Հեղափոխական մշակումներ արևային էներգիայի ոլորտում Ֆրանսիայում

Ֆրանսիական «Segula Technologies» ընկերությունը նոր հեղափոխական մեթոդ է մշակել՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և Անժե-էն-Սանտեր մունիցիպալիտետում գտնվող առևտրային շենքի տանիքում տեղակայել մեկ տասնյակ հիբրիդային արևային և քամու գեներատորներ, որոնք կլոր տարին կարող են ապահովել շինության էներգիայի մատակարարումը։

Նման մեկ սարքավորումը ներառում է մինչև 1500 Վտ հզորության քամու գեներատոր և 2 արևային մոդուլներ՝ յուրաքանչյուրը 800 Վտ հզորությամբ, ինչպես նաև անհատական մարտկոցներ և բաշխման համակարգ, ինչը այդ համակարգերը դարձնում է խելացի՝ սմարթ։

Հիբրիդային գեներատորները նախագծել և պատրաստել է «Wind in Roof» ընկերությունը։ Հաշվարկների համաձայն յուրաքանչյուր սարքավորումը կարող է մեկ տարվա աշխատանքի ընթացքում արտադրել մինչև 2000 Կվ/ժամ էներգիա քամով և 800 Կվ/ժամ էներգիա արևից, իսկ հարթ տանիքին մեկ հիբրիդային գեներատորը զբաղեցնում է 4 քմ տարածք։

Գեներատորները բավական վստահելի են և կարող են դիմանալ քամու՝ մինչև 50 մ/վ արագությանը, ընդ որում դրանք աշխատում են համեմատաբար անաղմուկ։ Քամու գեներատորների աղմուկը լրջագույն խնդիր է Ֆրանսիայի համար և օրենքով դրանք արգելվում է տեղադրել բնակելի շինություններում։ Եթե նոր գեներատորներն իրենց բավական լավ դրսևորեն, ապա առաջիկայում դրանք կտեղադրվեն նաև բնակելի շենքերի տանիքներին։ Ընդ որում կարևորագույն մի խնդիր, որ առաջինն ընկերությունը չի կարողացել լուծել, լուրջ ցրտերին դիմանալն է, -15-ի դեպքում համակարգն ինքն իրեն անջատվում է։

Ֆրանսիական այս նորամուծությամբ հետաքրքրված են նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Գերմանիայում և դրանց լավ աշխատելու դեպքում, մտադիր են տեղադրել նաև իրենց մոտ։ Իսկ Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Կարինե Սահակյան

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan