Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ» Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԺողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք Չալաբյան«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»
Տնտեսություն

Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում:

Ըստ ամսագրի, Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46% աճը նախորդ տարվա համեմատ, ընդ որում բոլոր կապուղիներով ակտիվ օգտատերերի թիվը ևս կտրուկ աճել է` 67%-ով: Բացի այդ, Ամերիաբանկն իր կապուղիներով գրանցել է մոտ 12 միլիոն էլեկտրոնային գործարք` շուկայում սահմանելով նոր ռեկորդ:

Արդեն մի քանի տարի է, ինչ բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է բանկի հաճախորդ դառնալու առցանց լուծում, որը թույլ է տալիս առանց բանկ այցելելու բացել  բանկային առաջին հաշիվը կամ պատվիրել առաջին քարտը: 2023թ. բանկը ներդրել է ամբողջական լուծում, որն ավտոմատացնում է հաճախորդների նույնականացման գործընթացն առանց լրացուցիչ հեռախոսային զանգի անհրաժեշտության: Արդյունքում` առցանց գրանցված նոր հաճախորդների թիվը 67%-ով ավելին է 2022 թ.-ի ցուցանիշից։  

Հատկանշական է, որ Ամերիաբանկի ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման գործակիցը կազմել է 71%, ինչը 9 տոկոսային կետով բարձր է 2022թ. գրանցված ցուցանիշի համեմատ: 

Բանկի բջջային հավելվածի՝ MyAmeria-ի հայտնիությունն աստիճանաբար ավելանում է՝ ինչպես հավելվածի հնարավորությունների, այնպես էլ հաճախորդների բազայի առումով: Ընթացիկ տարվա կարևոր իրադարձություններից է Ամերիաբանկի կողմից առցանց ներդրումային հարթակի՝ MyInvest-ի ներդրումը: Հարթակն ինտեգրված է բանկի բջջային հավելվածում: MyInvest-ը թույլ է տալիս օգտատերերին բացել բրոքերային հաշիվներ առցանց և հնարավորություն է տալիս կատարել ընտրություն ավելի քան 20,000 արժեթղթերից, ավելի քան 30 շուկաներում:

Հաշվետու տարում Ամերիաբանկը կարևորել է նաև անկանխիկ և էլեկտրոնային վճարումների խթանումը` դրանք ավելի մատչելի դարձնելով իր հաճախորդների համար: Բացի այդ, բանկն առաջատար դիրք է զբաղեցրել թվային հիփոթեքային վարկավորման շուկայում՝ դառնալով առաջին բանկը Հայաստանում, որն ամբողջությամբ թվայնացրել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է. «Մենք շարունակաբար բարելավում ենք մեր թվային համակարգերը, լուծումներն ու ծառայությունները՝ ներդրումներ կատարելով բիզնեսի վերափոխման և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ, նպատակ ունենալով ընդլայնել մեր գործունեության շրջանակները, կրճատել նոր պրոդուկտները շուկայում ներկայացնելու համար պահանջվող ժամանակը և ապահովել ավելի բարձր արդյունավետություն արագ փոփոխվող աշխարհում, հատկապես` ֆինանսական ոլորտում: Euromoney-ի այս մրցանակը վերջին տարիների մեր կայուն առաջընթացի ճանաչումն է: Մեր բարձր արդյունքները վկայում են մեր` ռազմավարական նպատակներին հասնելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու առաքելությունն իրականացնելու վճռականության մասին»:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: