Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքերի մասին: Մասնավորաբար, նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:

Քանի որ հաղորդագրության մեջ շեշտվում է «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզներ» արտահայտությունը, «Փաստը» որոշ պարզաբանումների համար դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին: Վերջինս նախ նշեց. «Երևան քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարա - րումն իրականացվում է պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցների կողմից: Գնումներն իրականացվում են վարչական շրջանների կողմից ուղարկված՝ իրենց տարածքներում գործող մանկապարտեզների սննդի կարիքների վերաբերյալ հայտերի միջոցով»:

Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ի բացահայտումները կապ ունեն Երևանում գործող որոշ մանկապարտեզների հետ: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը նախադպրոցական ուսումնական հաստատություններում նկատել էր որոշակի անճշտություններ և այդ ողջ ինֆորմացիան փոխանցել էր ազգային անվտանգության ծառայությանը: Ուզում եմ շեշտել, որ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի, անհանդուրժող է ցանկացած նման երևույթի հանդեպ»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում և թե՛ ենթակա կառույցներում համանման դեպքեր լինելու դեպքում դրանք ունենալու են իրենց արժանի գնահատականը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Քաղաքական հետապնդում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին «ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա Սողոմոնյան Ո՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութ Թուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան
website by Sargssyan