Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել Արցախը պաշտպանելու համար. Արշակ Կարապետյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, որը Հայաստանի իշխանությունները չեն հասկանում։ 

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում նշել է, որ կողմը, որը խաղում է այդ խաղը, ամենևին էլ Հայաստանը չէ։ Հայաստանի գործող իշխանություններին դրել են հեռավար կառավարման տակ այն մարդիկ, ովքեր նստում են ամերիկյան դեսպանատանը։ 

Արշակ Կարապետյանը հիշեցրել է, որ սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անձամբ ուսումնասիրել և գիտի, թե ինչպես են տանում այդ խաղը։ Միևնույն ժամանակ չի տեսնում հիմնավորումներ, չի տեսնում անվտանգային այն պրոդուկտը, որ արևմտյան երկրները կարող են տալ Հայաստանին։ 

«Անվտանգությունը պատմական հիմնավորում պետք է ունենա, մեր նախնիներն առաջինը գնացել էին Պետրոս Մեծի, ապա Եկատերինայի մոտ»,- հիշեցրել է Արշակ Կարապետյանը, նշել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային պայմանագիր, որին կարող է մեղադրել, որ բավարար չափով չի արել մեր անվտանգության համար, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող են գնալ և պահանջել, որ կատարի իր պարտավորությունները, իր խոսքում ընդգծել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքականությունը չի հանդուրժում երեխայի վարք, եթե կա խնդիր, պետք է նստել սեղանի շուրջ և քննարկել։ Եվ այդ վարքը ոչ թե Հայաստանինն ու հայ ժողովրդինն է, այլ Հայաստանի գործող իշխանություններինը։

Աշխարհաքաղաքակնությունն այն է, որ երբ կա խնդիր, երկրի ղեկավարը պետք է գա և փորձի լուծել այն իր օգտին, այլ ոչ 3000 կմ հեռավորությունից նեղացածություն ցուցադրի, պետք է աշխատել այդ մարդկանց հետ, աշխատել ՀԱՊԿ-ում, նշում է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ 

Անդրադառնալով ադրբեջանական բանտում հայտնված քաղաքական գործիչներին՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այդ հարցն անմիջականորեն կապված է Արցախի հետ, փաստում, որ այս անգամ հնարավոր էր պաշտպանել Արցախը, պետք էր նստել բանակցությունների, պետք էր ուժ ցույց տալ և այդ դեպքում միայն մեր դաշնակիցները կկարողանային աջակցել Հայաստանին։

«Հայաստանի իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն արել պաշտպանելու համար Արցախը, պարզապես հանձնել են»,- նշում է Կարապետյանը։ Ավելին, արձանագրում է, որ հայաստանյան դատարանները կարող են արդարացնել գործող իշխանություններին, փաստերը կարող են կեղծել, կարող են ամեն կերպ հերքել իրենց առաջադրվող մեղադրանքները, սակայն հայոց պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները մնալու են որպես դավաճան և դա այլևս անհերքելի փաստ է։ 

Մեկ այլ կարևոր դրվագ, որն արձանագրում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունն է։ Օրինակ բերելով նույն թշնամուն՝ Ադրբեջանին, Կարապետյանը հիշեցրել է, որ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը ստեղծել էր վտարանդի կառավարություն, որն իբր պետք է ղեկավարեր Լեռնային Ղարաբաղը հետագայում և միջազգային ասպարեզում առաջ էր մղում իր շահերը։ Իսկ այժմ Արցախը հանձնելուց հետո, արցախցիների Հայաստան տեղափոխվելուց հետո, Հայաստանի գործող իշխանությունները գնում են հակառակ ուղղությամբ, ջանքեր են գործադրում այդ պետական ինստիտուտները ցրելու ուղղությամբ, որպեսզի վերացնեն արցախյան հետքը։ 

Եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշախանությանը հաջողվի ցրել Արցախի պետական ինստիտուտները, Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» շարժումը կմտածի դրանք այլ վայում հիմնելու մասին, քանի որ դա իսկապես պատմական անհրաժեշտություն է։ Կարապետյանը նաև նշել է, որ Արցախը կարող էր դիմադրել և պայքարել, ավելին, մեր զենքն ավելի շատ էր, քան նույն պաղեստինցիների, որոնք այսօր հաջողությամբ պայքար են մղում ռազմատեխնիկական առումով ամենահագեցած բանակներից մեկի դեմ և կարողանում են հաջողությունների հասնել, իսկ արցախյան նույն ստորաբաժանումները, որոնք 2020 թվականին լուրջ դիմադրություն են ցույց տվել թշնամուն, այս անգամ պարզապես հրամանով հանձնել են հսկայական քանակությամբ զենք։


Հայկ Առաքելյան

Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել
website by Sargssyan