Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում հավաքվել և Հայաստան է ուղարկվել մարդասիրական օգնություն՝ Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների համար:

Արցախից բռնի տեղահանվածների կարիքներին, նրանց առջև ծառացած տարատեսակ խնդիրներին տեղում ծանոթանալու և առավել հասցեական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ Հայաստանում էին ՌԴ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Աբրամովն ու ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչ Վիկտորիա Սալտանովան:

Ի թիվս բազմաթիվ հանդիպումների, ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև Արարատի մարզի Մասիս համայնք, որտեղ ժամանակավոր կեցություն է ստացել մոտ 12 հազար արցախցի: Նրանցից 12-ը ՌԴ քաղաքացիներ են կամ ունեն երկքաղաքացիություն:

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը Ռուսաստանի հայերի միության և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դժվարությունները, այն աշխատանքները, որ համայնքում իրականացվում են՝ արցախցիներին օգնելու համար:

Ռոթւսաստանի հայերի միության և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները Մասիսում հանդիպել են բռնի տեղահանված քաղաքացիներին, եղել են նրանցից մի քանիսի կացարաններում, անձամբ տեղեկացել են առկա խնդիրներին և իրական կարիքներին:

Վլադիմիր Աբրամովն ու Վիկտորիա Սալտանովան հանդիպել են նաև ՀԱԱ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին, ով նույնպես ակտիվ ներգրավված է բռնի տեղահանված արցախցիներին օգնելու աշխատանքներում:

Հիշեցնենք, որ ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում արցախցիներին ուղղված մարդասիրական օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի միության դիմումի կապակցությամբ, «Պլանետա», «Վերածնունդ և հույս» ռուսաստանյան հիմնադրամների ինչպես նաև Ռուսաստանի Ազգային ճակատի աջակցությամբ:

 

Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ
website by Sargssyan