Նոր գլոբալ սպառնալիք. ինչպե՞ս պայքարել արևային էներգիայի միջոցով

Գլոբալ տաքացման հետևանքով արդեն 2050 թվականին սառեցման համար օգտագործվող էլեկտրաէներգիայի սպառումը կարող է կրկնապատկվել, ինչը հանգեցնելու է ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը։

Արաբական Միացյալ Էմիրություններում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների համաժողովին ներկայացված նոր զեկույցի համաձայն՝ ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը ողջ աշխարհում հանգեցնում է օդորակիչների և այլ սառեցնող սարքավորումների գների աճի և պահանջարկի, իսկ նման սարքավորումները չափազանց մեծ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետում։

Աշխարհի ավելի քան 60 երկրներ պարտավորվել են բարձրացնել նոր օդորակիչների արդյունավետությունը, ավելի տնտեսող և արդյունավետ դարձնել, սակայն հարցն այդ կերպ անհնար կլինի լուծել։ ՄԱԿ-ը մասնավորապես առաջարկում է հնարավորինս ավելացնել արևային մարտկոցների և վահանակների տեղադրումը, որպեսզի գոնե այս մասով երկրագնդի վրա ջերմոցային գազերի արտանետումների ծավալը չավելանա։ Նշվում է, որ 2050 թվականին, երբ սառեցման տեխնոլոգիաների համար էլեկտրաէներգիայի ծավալը կրկնակի կաճի, դա խիստ վտանգավոր է լինելու ամբողջ մոլորակի համար, ուստի այսօրվանից հարկավոր է միջոցներ ձեռնարկել թե՛ արևային էներգիայի նախանշված տեմպերն արագացնելու և, թե՛ նոր սառեցնող սարքավորումներ ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Ինա Մանուկյան

«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
website by Sargssyan