«Պետք չէ վախեցնել հանրությանը». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը: Կայուն զարգացման տարեկան հաշվետվության նպատակն է ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնել ԶՊՄԿ-ի կայուն զարգացման ուղղությունները, իրականացված միջոցառումները և արձանագրված արդյունքները:

Нет описания.

Կոմբինատն արդեն երկրորդ տարին ներկայացնում և այսուհետ ամեն տարի ներկայացնելու է այս հաշվետվությունը: Այն պատրաստվել է «Գրանդ Թորնթոն Հայաստան» ընկերության մասնակցությամբ: Այս տարի այն կազմվել է GRI (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության) չափանիշներին համապատասխան: ԶՊՄԿ-ն հանձնառություն է ստանձնել և, ի հաստատումն իր հանձնառության, 2023 թ.-ին մշակել է 2022 թ.-ի հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Нет описания.

Զեկույցի ներկայացման մեկնարկին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ողջունելով ներկաներին, նշեց, որ զեկույցի հրապարակմամբ իրենք ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ որպես ընկերություն համապատասխանել կայուն զարգացման չափանիշներին: «Սա ԶՊՄԿ-ի գիտակցված ընտրությունն է, վստահ ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար փոխշահավետ զարգացման ուղին և Հայաստանի տնտեսական աճի մեջ մաքսիմալ ներդրումը պայմանավորված է լինելու մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցմամբ»,-նշեց Խուդոլին:

Нет описания.

Աշխատաժողովի ժամանակ ցուցադրվեց «ԶՊՄԿ. Կայուն զարգացման հեռանկարը» տեսանյութը, որի ժամանակ ներկայացվեցին կոմբինատի կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական ծրագրերը: Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ 2022 թ.-ին GRI կազմակերպության հետ իրականացվել են ռեկուլտիվացիոն շերտի ուսումնասիրման աշխատանքներ, կիրականացվի պոչամբարի սեյսմիկ կայունության բարձրացման ծրագիրը, սոցիալական ծրագրերի նպատակով ստանդարտների վերահսկողության շրջանակում  իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների կրման հսկողություն, փոշու կառավարման ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մառախուղային 3 թնդանոթ, 2024 թ.-ին կտեղադրվի 4 ստատիկ և 2 շարժական թնդանոթ: Սոցիալական ծրագրերի նպատակով ընկերությունը ներդրել է 15 մլն դոլար, 2022 թ.-ին միայն սպորտի ուղղությամբ՝ 500 մլն դրամ, աջակցելով ավելի քան 10 սպորտաձևի:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում: Առաջինի ժամանակ խոսվեց զեկույցում ներկայացված հիմնական եզրակացությունների և նպատակների, իսկ երկրորդի ժամանակ՝ հանքարդյունաբերության կայուն զարգացման և զարգացող աշխարհի ու Հայաստանի հնարավորությունների մասին: Աշխատաժողովի հատուկ հյուրը Հակամարտությունների կարգավորման և կայուն զարգացման առաջատար փորձագետ Ջոն Հարքերն էր:

Нет описания.

Աշխատաժողովի ընթացքում լրատվամիջոցների խնդրանքով ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պատասխանեց նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի: Զրույցի սկզբում, անդրադառնալով TCFD ստանդարտներին համապատասխան հետազոտություն անցկացնելուն, նշեց, որ դա կոմբինատի պարտավորվածությունն է համահունչ քայլել միջազգային ստանդարտներին և սա առաջին քայլերից մեկն էր: «Այս հետազոտությունը մեր նախաձեռնությունն էր, այն մեզանից որևէ մեկը չի պահանջել: Սա եղել է զուտ բիզնես որոշում: Լավագույն փորձն այսօր աշխարհում թելադրում է, որ ընկերություններն ունենան նման հաշվետվողականություն և մենք գնում ենք դրա հետևից»,-ընդգծեց Ստեփանյանը:

Հավելեց՝ արդյունքում, այո, բացահայտել են բացեր: «Օրինակ՝ TCFD-ի մասով մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանի այն ստանդարտին, որին ցանկանում ենք հասնել: Մյուս կողմից, աշխատանքային անվտանգությունը այն հարթակն է, որտեղ դեռ շատ անելիք ունենք, չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարվա ընթացքում: 2023 թ.-ի հաշվետվության մեջ արդեն կտեսնեք առաջընթացն աշխատանքային անվտանգության մասով, բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձևավորելու տեսանկյունից երկար ճանապարհ պետք է անցնենք: Դա այն հարթակն է, որտեղ որպես ղեկավար կոմպրոմիս չունենք, այսինքն՝ խախտվում է աշխատանքային անվտանգության կանոնը, դա ունենում է իր հետևանքը, քանի որ սա մարդու առողջության և կյանքի հետ կապված հարց է: Բնապահպանական հարցերը հերթականությամբ լուծվում են: Օդի աղտոտվածության, մասնավորապես փոշու կառավարում ենք իրականացնում: Այդտեղ էլ պետք է բարելավումներ անենք, սա շարունակական աշխատանք է: Ինչպես նշեց կոմբինատի տնօրենը, կայուն զարգացումը վերջնանպատակ չէ, այլ ամենօրյա աշխատանք»,-ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենը:

Ստեփանյանն անդրադարձավ նաև բնապահպանների կողմից տրվող մեկնաբանություններին, որ հանքարդյունաբերությունը վնասում է երկրի բնությանը և, օրինակ՝ Քաջարանում առողջ երեխաներ չեն ծնվում: «Վախերով կառավարել հանրությանը, այս միտքը տեղավորվում են այդ կոնցեպտի մեջ: Քաջարանում ծնվում են առողջ բալիկներ, սպորտում գրանցված վերջին հաջողությունները, որոնց մասնակցություն ունի կոմբինատը որպես ֆինանսավորող, դրա ապացույցն են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը դրական իմաստով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահական ցուցանիշներով: Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով: Իրականում, երբ նման հարցեր են բարձրացնում, շեղում են իրական խնդիրներից, որոնք շատ են և ներդրում են պահանջում»,-եզրափակեց նա:

Լուսինե Առաքելյան

Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
website by Sargssyan