ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։


«Պրիվիլեգիա» փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել բանկի պրեմիում ծառայություններից: Հաճախորդները ստանում են անհատական ​​սպասարկում, ավելի շահավետ ֆինանսական պայմաններ և սպասարկման բարձր մակարդակ։ Բանկի գրասենյակներում նման հաճախորդներն ունեն անհատական ​​հանդիպումների համար նախատեսված սենյակ՝ բանկային գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։


Առանձնացված գոտիներում «Պրիվիլեգիա» փաթեթից օգտվողները կարող են ստանալ անձնական մենեջերի
խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցերի վերաբերյալ, բացել և համալրել ավանդ, հաշիվ կամ քարտ, կանխիկացնել միջոցներ, կատարել կոմիսիոն գործարքներ և փոխանցումներ: Ծառայության շրջանակներում անվճար սպասարկումը հասանելի է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկին:


«Նոր գոտիները կբարելավեն հաճախորդների սպասարկման որակը, և վերջիններիս ստեղծման
անհրաժեշտությունը, առաջին հերթին, թելադրված է հենց հաճախորդների՝ անհատական ​​սպասարկում ստանալու ցանկությամբ։ Բանկի մասնաճյուղերում գոտիավորման հայեցակարգը մշակված է այնպես, որ նրանց ապահովի առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն: Մինչև տարվա վերջ մեր մասնաճյուղային ցանցի 10%-ը կկարողանա սպասարկել հաճախորդներին նոր «Պրիվիլեգիա» գոտիներում: 2024թ.-ին նախատեսում ենք
կրկնապատկել նման գոտիների թիվը»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։


«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է առնվազն 6 ամիս ժամկետով բանկային ավանդ
ներդնել՝ սկսած 4 մլն ՀՀ դրամ գումարից (կամ համարժեք արտարժույթ), կամ վճարել ամսական սպասարկման
վճար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 
Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»
website by Sargssyan