Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջարկը՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, ուշագրավ քննարկումների առիթ է դարձել ոչ միայն այդ տրիբունալի հեռանկարից վախեցող գործող իշխանությունների, այլ նաև հանրային լայն շրջանակների մեջ, որոնք ցանկանում են հասկանալ, թե իրենից ի՞նչ է ներկայացնելու տրիբունալը, ինչպե՞ս է աշխատելու և ինչպե՞ս է կայացնելու իր առանցքային վճիռները։

Ի՞նչ է տրիբունալը։ Բառը ծագում է լատինական «տրիբունալ»՝ դատարան, դատելու վայր բառից։ Հին Հռոմում տրիբունալ կոչում էին քարից, հողից, կամ փայտից պատրաստված քառանկյուն բարձունքները, որոնց վրա նստում էին դատավորներն ու վճիռներ էին կայացնում։ Հետագայում, միջին դարերում տրիբունալն օգտագործում էր եկեղեցին՝ անհավատներին դատելու նպատակով։ Արդեն 19-20-րդ դարերում տրիբունալները մի քանի տեսակ էին, որոնք քննում էին ռազմական և առանձնահատուկ ծանր քաղաքացիական հանցագործությունները։

Արտակարգ դատարանների այս ֆունկցիան 20-րդ դարում ընդամենը մեկն է. կազմավորվելուց հետո քննարկել կոնկրետ որևէ գործ, վճիռ կայացնել և դադարեցնել իր գործունեությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, առաջարկում է «Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ» ստեղծել, որի միջոցով էլ հանրային դատապարտման ենթարկել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակի հասցրած նրա թիմակիցներին, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ երկրի ղեկավարի գործունեությանը։

Սովորաբար տրիբունալների օրինակ կարելի է համարել Նյուրնբերգի դատավարությունը, որը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էր մի քանի երկրների կողմից և խիստ պատիժներ կայացրել նացիստական Գերմանիայի ռազմական հանցագործների նկատմամբ։ Դատաքննության ավարտից հետո Նյուրնբերգի ռազմական տրիբունալը դադարեցրել էր իր գործունեությունը՝ այդ կերպ մտնելով պատմության մեջ։

Կոնկրետ Հայաստանի մասով՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու առաջարկը չափազանց ուշագրավ և անհրաժեշտ է։ Կարապետյանն, ընդ որում, առաջարկում է այդ տրիբունալում ընդգրկել հանրային լայն ճանաչում ունեցող իրավաբանների, պատմաբանների, վստահություն վայելող մարդկանց, որոնք, քննելով Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի գործունեությունը, կկայացնեն այնպիսի մի վճիռ, որը կբխի հայ ժողովրդի ընդհանուր շահերից: Լայն առումով՝ դա դատարան անվանել հնարավոր չէ՝ բառի ավանդական ընկալմամբ, բայց փաստ է, որ այսօր Հայաստանին նման մի կառույց է անհրաժեշտ, քանի որ փաշինյանական իշխանությունն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի Հանրապետությանը, որ սովորական քաղաքացիական դատարաններով քննությունը տևելու է երկար տարիներ, իսկ տրիբունալի գործունեությունը կարող է լինել ավելի կարճ և որևէ կասկածի տեղիք չտալ հանրության շրջանում։

«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan