Աշխարհաքաղաքական առճակատման վեկտորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե սառը պատերազմի ժամանակաշրջանում իշխում էր երկբևեռ աշխարհակարգը, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ զսպումը որոշակի կայունություն էր ապահովում միջազգային հարաբերություններում, ապա հետսառըպատերազմյան աշխարհակարգի պայմաններում միջազգային հարաբերություններն աչքի են ընկնում հակամարտությունների բորբոքումով։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհակարգից այսօր անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, որին բնորոշ է տարբեր դերակատարների ակտիվացումը, որոնք մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերին։

Այսօր ԱՄՆ-ի գլխավորությամբ կոլեկտիվ Արևմուտքի հետ հիմնականում հակասությունների մեջ են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Եվ այդ հակասությունները հիմնականում դրսևորվում են տնտեսական ու ռազմական ուղղություններով։ Եթե Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակասությունները դեռևս գլխավորապես տնտեսական ու տեխնոլոգիական բնույթի են, ապա Ռուսաստանի և Իրանի դեմ կոնկրետ խիստ պատժամիջոցներ են սահմանված։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ուղեգիծը տարբերվում է նաև նրանով, որ այն բնորոշվում է ռազմական բախման կամ առճակատման տեսքով՝ չնայած տեղի է ունենում միջնորդավորված։ Դրանով է պայմանավորված, որ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց հետո Արևմուտքն Ուկրաինային ահռելի, միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։ Բայց ԱՄՆ-ի ու դաշնակիցների հիմնական ակնկալիքն այն էր, որ խիստ պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանը չի դիմանա լարվածությանը ու կթուլանա։

Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ միայն դիմացավ պատժամիջոցների ճնշմանը, այլև ներկայում ավելի նախընտրելի վիճակում է, քան եվրոպական երկրներն են։ Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները աներկբայորեն Ուկրաինային մեծ չափերով ռազմական օգնություն տրամադրելու օգտին էին, ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Մի կողմից՝ ԱՄՆ-ում հանրային դժգոհություն կա Ուկրաինային տրամադրվող օգնության հետ կապված, քանի որ այդ նպատակին են ուղղվում հանրային ռեսուրսները, և բարձրացվում է նաև առանց այն էլ ահռելի չափերի պետական պարտքի շեմը, մյուս կողմից էլ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գտնում են, թե Ուկրաինային օգնելու փոխարեն այդ ռեսուրսներով կարելի է իրենց ներքին խնդիրները լուծել՝ առաջ քաշելով՝ «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։ Եվ պատահական չէ, որ հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսում չեն հաստատում Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է լուծվի սահմանային անվտանգության և անլեգալ միգրանտների հարցը։ Ու ընդհանրապես, փորձագիտական շրջանակներում վերլուծություններ են արվում այն մասին, որ եթե այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական Դոնալդ Թրամփը, ապա Ուկրաինան կարող է լիովին զրկվել ամերիկյան օգնությունից։

Քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ Թրամփն ուղղակի կարող է կանգնեցնել պատերազմը։ Ու պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ եթե Թրամփը դադարեցնի պատերազմը, ինքը պատրաստակամ է հրավիրել նրան Ուկրաինա։ Այդուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերի անզիջողականության և առավելապաշտականության ֆոնին հաջողվի հասնել զինադադարի, դա ոչ թե նշանակելու է խնդրի լուծում, այլ հակամարտության սառեցում։ Մյուս կողմից՝ Եվրոպայում անհանգստություն կա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու հնարավորության հետ կապված։ Ու եվրոպական երկրները սկսել են մտածել, որ անվտանգային առումով ԱՄՆ-ից չափից ավելի կախվածությունը իրենց համար խնդիրներ կարող է ստեղծել։ Ուստի պատահական չէ, որ եվրոպական մի շարք պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների կամ փորձագետների մակարդակով չի բացառվում Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը, և այդպիսով փորձ է կատարվում զարկ տալ անվտանգային ոլորտի զարգացմանը։

Դրանով է պայմանավորված նաև, որ մամուլում հրապարակումներ են արվում այն մասին, թե Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի այն պարագայում, երբ իրականում դրա հավանականությունը շատ քիչ է, կարելի է նույնիսկ գնահատել զրոյական։ Սակայն խնդիրը ոչ այնքան Ռուսաստանն է, այլ այն, որ Եվրոպան փորձեր է կատարում ԱՄՆ-ից անկախ անվտանգային ճարտարապետություն ձևավորել, որն իրենց տասնամյակներ շարունակ այդպես էլ չի հաջողվել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքում հաշվարկում են, որ ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը տնտեսական առումով մեծ հաջողությունների է հասել ու տարածում է իր ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Իսկ Չինաստանը ձգտում է գրավել Թայվանը, որի արդյունքում կփոխվի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային դասավորությունը՝ հօգուտ Պեկինի։ Սակայն Թայվանի գրավման հարցը Եվրոպայի անվտանգությանը չի սպառնում, փոխարենը ԱՄՆ-ի համար գլխավոր է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահպանի իր գերակա դիրքերը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
website by Sargssyan