Ի՞նչ սպասել Ալիևի «մոգոնած» ընտրություններից հետո․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Նավթով ու Ղարաբաղով. ինչպիսի՞ն են լինելու Ադրբեջանում նախագահական ընտրությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Բաքուն ընդգծում է, որ քվեարկությունն առաջինն է լինելու Ղարաբաղի վերաինտեգրումից հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազախիր Փանահովի խոսքով, «ազատագրված տարածքներում» կբացվի 26 ընտրատեղամաս, և մինչև 20 հազար մարդ կօգտվի ընտրական իրավունքից։

«Սրանք ոչ միայն նրանք են, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք, այլ նաև բազմաթիվ շինարարներ, որոնք զբաղվում են տարածաշրջանի վերականգնմամբ»,- ընդգծել է նա։ Երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը, որը երկիրը ղեկավարում է 2003 թվականից, համարվում է հաղթողի անվերապահ հավակնորդ։ Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ասում է, որ նրան տեսնում են որպես «հավերժ նախագահ»։ Ալիևից բացի, ԿԸՀ-ն գրանցել է ևս վեց թեկնածուի։ Նրանցից ամենափորձառուն Գուդրաթ Հասանգուլիևն է, որը 2003 թվականից սկսած մասնակցել է նախագահական բոլոր արշավներին, սակայն երբեք չի ստացել 3 %-ից ավելի ձայն։ Մեկ այլ թեկնածու է պատգամավոր Զահիդ Օրուջը: Նա երկու անգամ առաջադրվել է բարձրագույն պաշտոնի համար՝ ստանալով ձայների 3 %-ից մի փոքր ավելին: Քաղաքագետները, մատնանշելով ընդդիմության համեստ ձեռքբերումները, ասում են, որ այս ընտրությունների արդյունքները գործնականում որոշված են։

Հետաքրքիր է, որ, միևնույն ժամանակ, Ադրբեջանում բավականին խստորեն պաշտպանում են հասարակական-քաղաքական տարածքը արտաքին միջամտությունից։ Ամանորից առաջ երկրում արգելվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը, հունվարին Բաքուն երկրից վտարել է Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։ Իսկ ինչո՞ւ են հիմա լինելու ընտրությունները: Ինքը՝ Ալիևը, մանրամասն խոսել է այն մասին, թե ինչն է իրեն դրդել գնալ արտահերթ ընտրությունների։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ Ադրբեջանը լուծել է վերջին 30 տարվա հիմնական խնդիրը, այն է՝ Ղարաբաղի «վերաինտեգրումը»։ «Իհարկե, նոր դարաշրջանի սկիզբը պետք է նշանավորվի նոր ընտրություններով»,- ընդգծել է նա։ Բացի այդ, Ալիևն ասել է, որ ճիշտ կլինի ընտրություններն անցկացնել ամբողջ երկրում, որպեսզի պետության ղեկավարը լիարժեք ներկայացնի ադրբեջանական ժողովրդին և ունենա ավելի մեծ լեգիտիմություն։

Եվ վերջապես, հիշեցրել է, որ լրացրել է իր նախագահելու 20 տարին, և դա պետք է ընդունել որպես որոշակի արդյունք ու անցնել ժամանակագրական գիծը։ Բայց կա կարծիք, որ Ալիևը ցանկանում է կապիտալիզացնել Ղարաբաղյան ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ «Ադրբեջանում չի հանդարտվում տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված էյֆորիան։ Ալիևը համբավ է ձեռք բերել՝ որպես Ղարաբաղը նվաճող։ Կարծում եմ, որ նա որոշել է օգտվել այդ տրամադրություններից և ամրապնդել իր հեղինակությունը: Հավանական է, որ մեկ տարի հետո առաջին պլան գան սոցիալ-տնտեսական խնդիրները, և նոր ժամկետ ապահովելն ավելի դժվար լիներ»,- ասել է քաղաքագետ Անդրեյ Արեշևը iz.ru-ին։ Մեկ այլ կարծիքի համաձայն, երկրի ղեկավարը ցանկանում է ստանալ ժողովրդի աջակցությունը հետագա որոշ ճակատագրական քայլերի համար։ Այդ առումով հաճախ է նշվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Երևանում, սակայն, այս տարեսկզբին սկսել են խոսել բանակցային մի շարք հարցերի շուրջ հետընթացի մասին։ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում ապառազմականացնել սահմանային տարածքները։ Մեկ այլ կարծիքի համաձայն, նախագահական ընտրությունները, ընդհակառակը, կարող են դառնալ նոր սրացման նախաբան։ Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը կարող է ուժով փորձել ճեղքել «Զանգեզուրի միջանցքը»։ Նշենք, որ, օրինակ՝ քվեարկելու կոչերով ցուցապաստառներում պատկերված է երկրի քարտեզը, որի վրա գծված է Զանգեզուրի միջանցքը։ Բացի այդ, Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ խորհրդային տարիներին Ադրբեջանը Հայաստանին հսկայական տարածքներ է «տվել»։

«Տարածքների տեսքով նվերները շարունակվել են տարիներ շարունակ։ Մեր հողերը մաս-մաս փոխանցվել են Հայաստանին, իսկ Ադրբեջանի տարածքը, որը գրեթե 100 հազար քկմ էր, նվազել է մինչև 86,6 հազար քկմ-ի»,- ասել է նա՝ հավելելով, որ «նվերների» թվում է եղել նաև «Արևմտյան Զանգեզուրը» (ՀՀ Սյունիքի մարզ): Եվ, վերջապես, Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ վերջին շրջանում վատթարացել են։ Միանգամայն հնարավոր է, որ Բաքվում արտահերթ ընտրություններ են հայտարարվել, որպեսզի արևմտյան երկրները ժամանակ չունենան բողոքի ակցիաներ նախապատրաստել։ Հատկանշական է այն, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկից բառացիորեն մեկ օր առաջ Ալիևը քննադատել էր ամերիկացիներին և եվրոպացիներին՝ Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար։ Իսկ ի՞նչ կլինի ընտրություններից հետո: Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ ընտրություններից հետո Բաքվի և Երևանի միջև բանակցությունները կարող են ակտիվանալ։

«Սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման և ադրբեջանական անկլավների հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Առանձին խնդիր է «Զանգեզուրի միջանցքի» ապագան: Հայաստանը համաձայնել է դրա ստեղծմանը 2020 թվականին, բայց հետո հրաժարվել է իր խոսքերից։ Ըստ ամենայնի, մենք ինչ-որ կերպ պետք է աշխատենք, որպեսզի Երևանն ավելի հետևողական քաղաքականություն վարի։ Կարծում եմ՝ ընտրություններից հետո դիրքորոշումների համաձայնեցումը կշարունակվի»,- ընդգծել է նա։ Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ կարծում է, որ ընտրություններից հետո հնարավոր է նոր սրացում։ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև կան բազմաթիվ հակասություններ։ Հիմնական հարցերը «Զանգեզուրի միջանցքն» ու անկլավներն են: Տեսանելի է, որ Բաքվի հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի է կոշտացել: Չեմ բացառում, որ փետրվարի 7-ից հետո ուժային նոր սրացում լինի: Կարծում եմ՝ Ռուսաստանը ուշադիր հետևելու է, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի կանխի սրացումը»,- ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել
website by Sargssyan