Միջնորդական ջանքերի էվոլյուցիայի պատկերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականին Արցախյան պատերազմի ընթացքում ակնառու դարձավ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեց ներկայանալ որպես միասնական միջնորդական կառույց։ Պատերազմը կանգնեցնելու հետ կապված ականատես եղանք առանձին միջնորդական ջանքերի, երբ մի կողմից՝ Փարիզը և Վաշինգտոնը, իսկ մյուս կողմից՝ Մոսկվան, փորձեցին տարանջատ կերպով նախաձեռնել հրադադարի պայմանավորվածություններ։ Մի քանի անհաջող փորձերից հետո միայն Ռուսաստանին հաջողվեց հասնել հրադադարի պայմանավորվածության և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման։

Փաստացի, Մոսկվային հաջողվեց միջնորդական նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, որն էլ պետք է ենթադրեր բանակցային գործընթացի հաջողությունն առաջին հերթին մոսկովյան հարթակում։ Բայց Արևմուտքը, բնականաբար, խանդով ընդունեց այն հանգամանքը, որ այս իրողությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, և անմիջապես անցավ գործի։ Արևմուտքի ջանքերի արդյունքում Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումների նախաձեռնությունն իր վրա վերցրեց ԵՄ-ն, քանի որ Բաքուն մերժում էր Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի միջնորդությունը։ Արդյունքում, ԵՄ-ի ակտիվ միջնորդական դերակատարության պայմաններում Բրյուսելում, Քիշնևում, Պրահայում կազմակերպվեցին Ալիևի և Փաշինյանի հանդիպումները։ Բայց անցյալ տարվա կեսերից սկսած Բաքուն ոչ միայն հրաժարվում է արևմտյան միջնորդությունից, այլ առաջ է քաշում երկկողմ՝ առանց միջնորդների բանակցություններ վարելու մոտեցումը։

Իսկ ինչո՞ւ էր մի ժամանակ Ալիևը մեծ հոժարությամբ համաձայնում հանդիպել Բրյուսելի միջնորդության հարթակում, իսկ հիմա՝ ոչ։ Ի՞նչ է փոխվել։ Պարզ է, որ ԵՄ-ի միջնորդությունն այլևս Ադրբեջանին պետք չէ, քանի որ Բաքուն այդ հանդիպումներից ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ ԵՄ-ի միջնորդության պայմաններում էր, որ Հայաստանը հրաժարվեց Արցախի ինքնորոշմանը հասնելուն միտված իր դիրքորոշումից և Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից էլ՝ Ալիևը գնահատեց իրավիճակի վրա ազդելու ԵՄ-ի անկարողությունը, երբ տեղի էր ունենում Արցախի շրջափակումը և հայաթափումը։ Հիմա արդեն Բաքվի համար Արևմուտքի միջնորդությունն ընդհանրապես անիմաստ է դարձել, երբ ինքը կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Իրեն ավելորդ կապանքներ պետք չեն։

Դրանով է պայմանավորված, որ նույնիսկ տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին՝ ԱՄՆ-ի «միակողմանի և անհասկանալի քաղաքականության» պատճառաբանությամբ։ Փաստացի ստացվում է, որ արևմտյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները ձախողվել են, իսկ Արևմուտքը, բացի մի քանի ձևական հայտարարություններից, տեսանելի քայլեր չի ձեռնարկում Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ եթե բանակցություններն ընթանան երկկողմ ձևաչափով, ապա պարզ է, որ Բաքուն մի կողմից՝ փորձելու է մաքսիմալ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից էլ՝ հաշտության պայմանագրում անորոշությունների տեղ թողնել, որպեսզի հետագայում նոր ռազմական ագրեսիա ձեռնարկի։ Իսկ կայուն խաղաղության գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը վերջերս խոսել էր փոխադարձ երաշխիքների մասին։

Այսինքն, դրանք չպետք է լինեն միակողմանի։ Նման երաշխիքների ապահովման համար առաջին հերթին պետք են երաշխավորներ։ Բայց եթե Արևմուտքի միջնորդությունը փակուղու առաջ է կանգնած, ապա մնում է ռուսական միջնորդության տարբերակը։ Ռուսաստանը տրամադրված է միջնորդության «փայտիկն» իր ձեռքը վերցնելուն, մանավանդ Կրեմլը ՌԴ տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ տրամադրել: Սակայն այս հարցում խնդիրներ կան, քանի որ ՀՀ իշխանությունները հասցրել են փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու դեռևս բարելավման միտումներ նկատելի չեն, ինչն էլ խոչընդոտ է եռակողմ բանակցությունների սկսման համար։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ փորձագետները և միջազգային լրատվամիջոցները արդեն խոսում են նոր պատերազմի հավանականության մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
website by Sargssyan