Ցանկանում է վերջնականապես փակել Արցախի հարցը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Փաշինյանը կոչ է արել ստեղծել Չորրորդ հանրապետություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե աշխարհը փոխվում է, և փոխվում է հանրապետությունը։ Ըստ նրա, դրան կարելի է վերաբերվել այնպես, ինչպես ուզում ես, բայց նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել էվոլ յուցիան, միայն դեգրադացիայի կհասնեն։ Այդ առնչությամբ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Հատկանշական է այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Սահմանադրությունը վերաշարադրելու անհրաժեշտության մասին հայտարարել էր դեռ 2021 թվականին:

Թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում նա ասել էր, որ «հարևան երկրի Հիմնական օրենքի տեքստը պարունակում է հղումներ Բաքվի ու Անկարայի նկատմամբ տարածքային պահանջների մասին»։ «Նոր Սահմանադրությունն ընդունելով՝ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել Հայաստանի պատմության Երրորդ հանրապետության էջը, քանի որ այն ստեղծվել է Ղարաբաղյան շարժման հետևանքով։ Փաստորեն, նա ցանկանում է ամբողջությամբ ժխտել Ղարաբաղի հարցը, վերջնականապես (իր կարծիքով) փակել Արցախի հարցը։ Միևնույն ժամանակ, վերջին տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ եվրոպական կառույցները աչք են փակելու Փաշինյանի ցանկացած հակասահմանադրական գործողությունների վրա և աջակցելու են նրան»,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը, քանի որ իրեն խանգարում է դրա նախաբանը, որը վերաբերում է հանրապետության անկախության հռչակագրին։ «Հռչակագիրը խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ այդմ, Փաշինյանը չի ցանկանում այդ փաստաթուղթը հիշատակել Սահմանադրության մեջ,ասել է փորձագետը,- բացի այդ, հաշվի առնելով Եկեղեցու հետ վարչապետի լարված հարաբերությունները, նա կարող է փորձել ջնջել պետության և եկեղեցու համագործակցության մասին կետը։ Նաև արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար երկիրը կարող է հրաժարվել ընտանիք սահմանումից՝ որպես տղամարդու և կնոջ միություն»:

Փորձագետները կարծում են, որ, ամեն դեպքում, Փաշինյանի համար դժվար կլինի իրականացնել իր ծրագրերը։ Այդ առումով Քոչարյանը չի բացառում, որ իշխանությունները կփորձեն չեզոքացնել սկանդալային թեզերից առաջացած աղմուկը մի ինչ-որ գրավիչ բանով, օրինակ՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առանց վիզային ռեժիմի հաստատումով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին
website by Sargssyan