Իտալիան ավելի քան երկու անգամ ավելացրել է Էներգիայի մաքուր աղբյուրների հզորությունները

Իտալիան ավելի քան երկու անգամ ավելացրել է Էներգիայի մաքուր աղբյուրների հզորությունները։ Իտալական էլեկտրահաղորդման ցանցերը կառավարող ընկերության տվյալներով՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է։

Բոլոր վերականգնվող աղբյուրները՝ ներառյալ հիդրոէլեկտրակայանները, ծածկում են Իտալիայի պահանջարկի 37 %-ը, 2023 թվականին։ 2022 թվականին այդ ցուցանիշը 31 % էր, ինչը վկայում է, որ էներգետիկ անցման նպատակները, որ Իտալիան իր առջև դրել է 2030 թվականին կարող են լիովին իրատեսական լինել։ Իտալիան ծրագրում է 2030 թվականին իր ամբողջ էլեկտրաէներգիայի 2/3-րդը ստանալ վերականգնվող աղբյուրներից։

Էներգետիկայի կլիմայի ծրագրի համաձայն՝ հատկապես հեռանկարային է համարվում արևային էլեկտրակայանները։ Գազային և ածխային էլեկտրակայանների հզորություններն անցած տարի նվազել են 17 և 42 %-ով համապատասխանաբար, փոխարենը մի քանի անգամ աճել է արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ընդհանուր եվրոպական բումի պայմաններում։ Արդեն այս տարի Իտալիան մտադիր է թուլացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ հնարավորություն տալով գրեթե բոլոր շենքերի վրա տեղադրել արևային վահանակներ, միակ պայմանը, որպեսզի այդ վահանակները ինտեգրվեն ընդհանուր տեսքի մեջ և չափազանց ցայտուն և տգեղ չլինեն։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Աբրահամյան

Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին
website by Sargssyan