Հարկերի առումով ամենամեծ աճն արձանագրած ոլորտներից մեկը բանկայինն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի տվյալներով, Հայաստանում գործող գրեթե բոլոր առևտրային բանկերն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում: 17 բանկերը պետբյուջե են վճարել 131,2 մլրդ դրամ, որը կազմում է 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի մոտ 7,7 տոկոսը, ինչը մոտ 3,5 տոկոսով ավելի է, քանի 2022 թ. ցուցանիշը: Ուշագրավ է, որ առաջին անգամ հայաստանյան բանկերը հայտնվել են լավագույն տասնյակում: Ոլորտի առաջատարը «Ամերիաբանկն» է, որը վճարած 25,72 մլրդ դրամ հարկով 1000 խոշոր հարկատուների ցանկում 7-րդ տեղում է:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ բանկային համակարգի համար «Ամերիաբանկի» կողմից գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ 8-րդը, իսկ բանկերի մեջ՝ 2-րդը Արդշինբանկն է՝ մոտ 24,8 մլրդ դրամ հարկով: Ի դեպ, Արդշինբանկը 2023 թ. դրությամբ վճարած հարկերի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրած բանկն է. 2022 թ. համեմատ նախորդ տարի բանկն ավելի է պետբյուջե վճարել մոտ 15,5 մլրդ դրամ։ Բանկային համակարգում երրորդը «Ակբա» բանկն է՝ 13,25 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022 թ. համեմատ արձանագրվել է հարկերի աճ 5,84 մլրդ դրամով։

Հաջորդը «Ինեկոբանկն» է՝ վճարած մոտ 9,9 մլրդ դրամ հարկով։ Աճը կազմել է 4,63 մլրդ դրամ։ Լավագույն 50-յակում են նաև «Կոնվերս» բանկը՝ վճարած 7,74 մլրդ դրամ հարկով (աճը՝ մոտ 3,9 մլրդ դրամ), «ԱյԴի» բանկը՝ 6,29 մլրդ դրամ հարկով (աճը՝ մոտ 3,7 մլրդ դրամ): 2022 թվականի համեմատ տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրել է «Էվոկաբանկը»: Այս ցուցանիշով բավական տպավորիչ արդյունք է գրանցել նաև «Յունիբանկը»՝ մոտ 58 տոկոս: Հավելենք, որ լավագույն հարյուրյակում են նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»՝ մոտ 3,9 մլրդ դրամ վճարած հարկով, ԱՄԻՕ բանկը (նախկին՝ «Հայբիզնեսբանկ»)՝ մոտ 3,5 մլրդ դրամ, և «Ֆասթ» բանկը՝ մոտ 3,2 մլրդ դրամ հարկով։

Ի դեպ, վերջինիս ցուցանիշն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում. բանն այն է, որ «Ֆասթը» որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հայտնվել է խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
website by Sargssyan