Արշակ Կարապետյանի շարժումը կուսակցություն կդառնա՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում պարբերաբար տարբեր կազմակերպություններ ու անհատներ հայտարարում են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատին» միանալու մասին: Չնայած շարժման իրական ներուժն առայժմ նկատելի չէ, իսկ Կարապետյանն ինքը շատ ակտիվ չէ ու առավելապես գործում է լուռ, այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, շարժումը բավական ակտիվ գործունեություն է ծավալում՝ թե՛ տարբեր ուժերի և գործիչների համախմբման, թե՛ կազմակերպական աշխատանքների առումով: Մասնավորաբար, տարբեր մարզերում արդեն իսկ ստեղծվել են գրասենյակներ: Ինչ վերաբերում է արտաքին, հրապարակային համեմատաբար պասիվությանը, ապա Կարապետյանին քաջածանոթ գործիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե դա կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: «Նաև իր տեսակն է այդպիսին»,-ասաց նա:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բավական մեծ թվով քաղաքական գործիչներ և ուժեր, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից, առաջիկայում կհայտարարեն Կարապետյանի ստեղծած շարժմանը միանալու մասին։ Նաև մոտակա մեկ ամսում նախատեսվում է մի քանի նոր գրասենյակների բացում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է նոր հայտարարություն, որի հիմնական շեշտադրումները կապված կլինեն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության հետ:

Ի դեպ, ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանի՝ շարժում նախաձեռնելու հայտարարությունից հետո ու նրա շուրջ որոշակի համախմբման գործընթացին զուգահեռ անհանգստության նշաններ են զգացվում Ադրբեջանում, որտեղ իշխանության տակ գործող լրատվամիջոցներն անընդհատ հարձակվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ու նրա ստեղծած շարժման ուղղությամբ:

Հավելենք, որ, ըստ տարածվող լուրերի, շարժումը շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին: Թե երբ կլինի դա, Կարապետյանի «ճամբարից» ճշտել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ
website by Sargssyan