Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է Երվանդ Քոչարի ստեղծած տարածանկարը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված «Dans l'appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia...» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև Երվանդ Քոչարի՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը:

Այս մասին տեղեկացնում է Երվանդ Քոչարի թանգարանը: 

Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց սիրել է: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, տասներկու  նկարիչ և քանդակագործ են արժանացել այդ պատվին. նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում: Այդ աշխատանքները զուգակցելով կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել է ժանրերի անսովոր խառնուրդ: 

Ընտրյալ արվեստագետների շարքում է եղել Երվանդ Քոչարը: Նրա՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը, որն այժմ Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուում է, նույնպես ներառված է ցուցադրությունում:

Ցուցադրությունում կան նաև Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ: 

Ցուցահանդեսը բաց է հունվարի 30-ից մայիսի 19-ը:

Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը
website by Sargssyan