Ներկառուցված արևային և հոսանքի պահպանման մարտկոցներ. Xiaomi-ն թողարկել է արտաքին հսկողության տեսախցիկ Solar Outdoor Camera BW400 Pro Set-ը

Ixbt.com-ը գրում է, որ հանցագործները հաճախ անջատում են հոսանքը, նախքան գողություն անելը հսկողության տեսախցիկները շարքից հանելու համար: Չինական Xiaomi տեխնոլոգիական հսկան թողարկել է արտաքին հսկողության նոր տեսախցիկ, որը նման դեպքերում պետք է շարունակի աշխատել օգտագործելով հոսանք ներկառուցված մարտկոցից։ Այդ 10000mah հզորության մարտկոցը կարող է լիցքավորվել տեսախցիկի վերին մասում ներկառուցված արևային մարտկոցից, ինչը պետք է մեծացնի մարտկոցի կյանքը նույնիսկ երկարատև հոսանքի անջատումների ժամանակ: Արտադրողը պնդում է, որ նման հզորությունը պետք է բավարար լինի օրական քսան հատ 10 վայրկյան տևողությամբ ձայնագրություններով 180 օր աշխատելու համար:

Այն դեպքերում, երբ երթուղիչը գտնվում է տեսախցիկից հեռու, հավաքածուն ներառում է բազային կայան, որը հանդես է գալիս որպես ազդանշանի «ընդլայնող»: Բացի ամպային պահեստից, բազային կայանը տեսանյութը գրանցում է հիշողության քարտի վրա: Դրանով կանխվում է այն իրավիճակից, երբ հանցագործները հիշողության քարտ փնտրելու համար գողանում կամ կոտրում են տեսախցիկը։

Ինչ վերաբերում է օպտիկային, ապա Xiaomi-ի նոր արտաքին հսկողության տեսախցիկը 4MP 1/2,7 դյույմանոց սենսորով տեսագրում է 2,5K լուծաչափով և աջակցում է ապարատային HDR-ին: Ոսպնյակի բացվածքը f/1.6 է, իսկ դիտման անկյունը 132 աստիճան հորիզոնական և 58.7 ուղղահայաց։ Տեսախցիկը ունի նաև գիշերային նկարահանման ռեժիմ: Բացի դա արհեստական ​​ինտելեկտը օգնում է ավտոմատ կերպով նույնականացնել մարդկանց, կենդանիներին, տրանսպորտային միջոցները և հավելվածի միջոցով ծանուցումներ է ուղարկում, եթե վերը նշվածներից որևէ մեկը հայտնվում է տվյալ տարածքում:

Տեսախցիկի տեսադաշտում գտնվող անձի հետ կապվելու համար այն ունի երկկողմանի աուդիո հաղորդակցության աջակցություն:

Վերջում նշենք, որ արտադրողը դեռ չի հստակեցրել տեսախցիկի արժեքը չինական և համաշխարհային շուկաների համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Նախաձեռնությունը մեր արձագանքն է ՀՀ-ում ստեղծված իրականությանը. մեկնարկեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ
website by Sargssyan